Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ կլինի՝ մտածեն ամենակարեւոր հարցի՝ վարկի տոկոսադրույքի նվազեցման ուղիների մասին. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 02,2016 11:59
vark

Այսուհետ բնակարանային հիփոթեքային վարկ ունեցող քաղաքացիների իրավունքներն առավել պաշտպանված կլինեն. ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում են հիփոթեքային վարկավորման միասնական խիստ կանոններ։ Այս ավետիսը երեկ հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկը։

Փորձենք պարզել, թե էլ ինչ բարեփոխումներ են նախատեսվում նոր օրենքով։

Նախագծով սպառողը հնարավորություն կունենա ժամկետից շուտ մարել վարկը՝ առանց էական ռիսկեր կրելու, իսկ վարկատուն չի կարող որեւէ տույժ, վճար կամ հատուցում պահանջել։ Վարկատուն հնարավորություն կունենա տույժեր կիրառել միայն այն դեպքում, երբ վարկը վաղաժամկետ մարվում է առաջին 3 տարիների ընթացքում, եւ մարվող գումարի չափը ավելի է նախագծով սահմանված չափից։

Եվ դարձյալ տպավորություն է, որ օրենքի հեղինակները որոշել են դաշտում արդեն իսկ առկա բարեփոխումները երկրորդ անգամ «ծախել» նոր կառավարության վրա՝ Կարեն Կարապետյանի մոտ դրական «գալոչկա» ստանալու համար։

Ներկայացված ցանկում թերեւս միակ նկատելի փոփոխությունն այն է, որ անշարժ գույքի գնահատողը չի կարող փոխկապակցված լինել վարկատուի հետ կամ բանկը չի կարող ուղղորդել սպառողին՝ օգտվել իր նախընտրած գնահատողից։

Իսկ, առհասարակ, եթե օրենքի հեղինակներն իրապես ցանկանում են պաշտպանել վարկառուների իրավունքները, լավ կլինի՝ մտածեն ամենակարեւոր հարցի՝ վարկի տոկոսադրույքի նվազեցման ուղիների մասին։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031