«Ի սկզբանե ԵՄ կազմում Ֆրանսիան պայքարել է Հայաստանի հետ հնարավորինս հավակնոտ ապագա շրջանակային պայմանագիր կնքելու համար, որը համապատասխաներ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Մենք կարծում ենք, որ Հայաստանը եւ ԵՄ-ն ընդհանուր շատ արժեքներ են կիսում: Մենք պետք է այս ընդհանուր հենքի վրա խորացնենք մեր քաղաքական եւ անվտանգության մասին երկխոսությունը, հնարավորության սահմաններում զարգացնենք մեր առեւտրական հարաբերությունները եւ ճյուղային համագործակցությունը տարբեր բնագավառներում»,- «Առավոտ»-ին տված բացառիկ հարցազրույցում նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան
Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: «ԵՄ-ն Հայաստանում կառավարմանը, մասնավոր սեկտորի օժանդակությանը եւ պետական կառավարման բարեփոխումներին ուղղված վարկեր հատկացնող ամենածանրակշիռ կառույցն է: Հուսով ենք, որ այն կնպաստի գյուղատնտեսության, էլեկտրոնային կառավարման, կրթության, մասնավոր սեկտորի, գործարար մթնոլորտի բարելավման, կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության համակարգի անկախության ոլորտների բարեփոխումներին: Այստեղ են Հայաստանի արդիականացման եւ զարգացման բանալիները: Քաղաքական տեսանկյունից մենք միջազգային այլ դերակատարների հետ կարծում ենք, որ ԵՄ-ն կարող է աջակցել Հայաստանին՝ ամրապնդելու ժողովրդավարական ցանկացած զարգացման հիմք հանդիսացող քաղաքացիական հասարակությունը եւ մարդու իրավունքների վիճակը»,- հավելեց դեսպանը:
«Առավոտ»
Կարդացեք նաև
01.12.2016