ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը Նոբելյան մրցանակակիր, պրոֆեսոր Էլի Վիզելին նվիրված իր խոսքում հիշատակել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին ասվում է Պետքարտուղարության կայքում:
«Նրա շուրջ անարդարություն էր տիրում: Հայերի դեմ ցեղասպանության մերժումը, նրա կյանքի սարսափները՝ Փոլ Փոթ, Բոսնիա, Ռուանդա, Դարֆուր, Սիրիա: Նա ապրել է՝ տեսնելով, որ ավելի ու ավելի շատ մարդիկ են այս լուռ վայրագությունների վկայությունները կրում, բայց նա նաև տեսել է համատարած անտարբերություն»,- իր խոսքում ասել է Փաուերը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ