Սա Մադրիդի գլխավոր հրապարակներից մեկի՝ Պուերտա դել Սոլի տոնածառն է: Արդեն երկրորդ տարին է՝ այն չի փոխվում: Մադրիդի քաղաքապետարանը շռայլություն է համարում անպատեհ ծախսեր անելը տնտեսական ճգնաժամ, արտագաղթ եւ աշխատատեղերի խնդիր ունեցող երկրում:
Ի տարբերություն Մադրիդի քաղաքապետարանի՝ Երեւանի քաղաքապետարանը մեր մայրաքաղաքին տոնական տեսք տալու համար ամեն տարի 18-20 միլիոն դրամ է ծախսում: Ճիշտ է, ասում են՝ այդ գումարի մի մասը տրամադրում են բարերարները, բայց քաղաքապետարանի բյուջեից էլ են, այնուամենայնիվ, միջոցներ ծախսվում: Այս տարին էլ, թերեւս, բացառություն չի լինի: Բայց դա չի նշանակում, որ մեր երկիրը Իսպանիայից բարեկեցիկ ու հարուստ է եւ Երեւանն էլ խնայողության խնդիր չունի:
Լուսանկարը՝
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ»
02.12.2016
Կոպիտ չի լինի, չէ, եթե ասեմ ձեր գրածը իրականությանը չի համապատասխանում: Գոնե այս տարի քաղաքապետարանը համեստ է նշելու Ամանորը:
Ասում եք Այս տարին էլ, թերեւս, բացառություն չի լինի: Հակառակի պես այս տարի քաղաքապետարանըց բացառություն է անում: Գրածի հեղինակը Մադրիդում է եղել եւ չի լսել քաղաքապետարանի հայտարարությունը: Լավ չի: Առանց թեման հետազոտելու նյութ է գրել:
Հարգելի Նարեկ, ուրախ կլինենք, եթե իսկապես այս տարի քաղաքապետարանը շատ զուսպ լինի ամանորի զարդարանքներում, մանավանդ Երեւանի հետ կապ չունեցող ֆլամինգոներից, եղնիկներից ու նրանց ձագերից, ինչպես նաեւ ու շենքերին մագլցող Ձմեռ պապերից ահագին հոգնել ենք: Ինչ վերաբերում է նախորդ տարիներին ծախսված ահագին գումարներին, դա փաստ է, որ մախաթի նման պարկում չես թաքցնի:
Հարգանքով Գոհար Հակոբյան
Հ.Գ. 21-րդ դարում ենք ապրում, համացանց կա, զանազան սարքեր, հեռախոս, եւ քաղաքապետարանի հայտարարությանը ծանոթանալու համար պարտադիր չէ լինել Երեւանում: