Լրահոս
Օրվա լրահոսը

Առայժմ կառավարությանը ձեռնտու է ներկայացնել տնտեսության իրական վատ վիճակը. «Ժամանակ»

Դեկտեմբեր 02,2016 10:54

Օրերս ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հոկտեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ), որ ոչ տնտեսագիտորեն արտահայտվելիս, «մի քիչ սխալվելով», կարելի է ընդունել որպես ՀՆԱ-ի ցուցանիշ): Տասը ամիսների կտրվածքով այն կազմել է ընդամենը 0.4%, որ կարելի է համարել զրոյական:

«Անհանգստացնող» է այն, որ հոկտեմբեր ամսին սեպտեմբերի նկատմամբ արձանագրվել է գրեթե 19%-անոց անկում, իսկ 2015թ. հոկտեմբերի նկատմամբ՝ շուրջ 8%-անոց: Մինչդեռ սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ արձանագրվել էր 7%-անոց աճ: Տարեսկզբին տնտեսական ակտիվությունը էապես ավելի մեծ էր: Սկսած մարտ ամսից՝ ՏԱՑ-ի ցուցանիշը 5.6% էր, որ երեք ամիս գրեթե անփոփոխ լինելուց հետո հունիսից սահուն անկում է արձանագրում՝ ամսական շուրջ մեկ տոկոսային կետով:

Ավելորդ չէ նշել, որ վերջին երկու տարիներին տնտեսական ակտիվության ցուցանիշը բավականին կայուն վարք էր դրսևորում՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ դրսևորելով միջինում 3-4.5%-անոց աճ: Այս տարվա ակտիվության ցուցանիշի «վարքագիծը» զգալիորեն տարբերվում է նախորդներից: Հունիսից սկսած՝ կորը կարծես «ազատ անկման» փուլում լինի, և տպավորություն է, որ նման շարունակության դեպքում ունենալու ենք տնտեսական անկում: Սակայն, որպես կանոն, տնտեսական առումով տարվա վերջին երկու ամիսները բավականին աշխույժ են:

Համաձայն վիճակագիրների՝ տարվա տասը ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը կազմել է 6.5%: Ընդ որում, տարեսկզբին այն եղել է ավելի մեծ, ժամանակի ընթացքում վայրիվերումներով, բայց կայունորեն նվազել է: Ամենատխուր ու թերևս իրավիճակային առումով վճռորոշ պատկերը արձանագրվել է գյուղատնտեսության ոլորտում. նախորդ տարվա հոկտեմբեր ամսվա համեմատությամբ՝ գրեթե 30%-անոց, այս տարվա սեպտեմբերի՝ 28%-անոց անկում:

Մոտ 10%-անոց անկում է արձանագրվել շինարարության ոլորտում: Ընդ որում, անցած տարվա նույն ամսվա համեմատությամբ անկումը եղել է ավելի քան 12%: Ավելի քան 6%-անոց անկում էլ արձանագրվել է էլեկտրաէներգիայի արտադրությունում: Այս ոլորտում նույնպես վայրիվերումները բավականին մեծ են: Մնացած ոլորտներում տատանումները մեծ չեն՝ մեկ-երկու տոկոսի շրջանակներում: Ավելի քան 7% աճ է արձանագրվել սպասարկումների ոլորտում և շուրջ 20% աճ՝ արտահանումների ոլորտում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031