Դեկտեմբերի 1-ին Արևելյան գործընկերության երկրների Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ընթացող Եվրանեսթ ԽՎ Էներգետիկ և Տնտեսական հանձնաժողովների համատեղ նիստում ելույթ ունենալով՝ հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը նշեց, որ Հայաստանն Իրանի,Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության հետ ձևավորում է միասնական և համադրելի էներգետիկ համակարգ, որը կարող է նաև արդյունավետ կերպով ինտեգրվել ԵՄ էներգետիկ շուկաների հետ:
Միաժամանակ, հայ պատգամավորը նշեց, որ Եվրոպական Միությունից Հայաստանի Հանրապետությունն ակնկալում է առավել մեծածավալ և տեխնիկական օժանդակություն՝ հարցն ուղղելով ԵՄ գլխավոր էներգետիկ հանձնաժողովի արտաքին հարաբերությունների պատասխանատու Հանս Վան Սթենին:
Մամլո հաղորդագրություն