Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեխանիզմն ենք ուզում հասկանալ, պարոն Զուրաբյան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 02,2016 10:32

2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ուղիղ մեկ տարի Լեւոն Զուրաբյանն անհանգիստ կյանքով է ապրելու։ Չեմ կարող ասել՝ այդ ժամանակ նա պատգամավոր կլինի, թե ոչ, բայց հարցը, որ նրան տանջում է այսօր, ծառանալու է միայն 2018-ի ապրիլին։

Լրագրողների հետ ոտքի վրա հարցազրույցում Զուրաբյանը մի խումբ աղջիկ էրեխեքի լուսավորում էր, թե բա՝ չի կարելի այդքան միամիտ լինել եւ մտածել, որ Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանին նշանակելով վարչապետ, հրաժարվում է այդ պաշտոնից ընդհանրապես։ «Մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը նա է լինելու թիվ մեկը, իսկ ժամկետը լրանալուց հետո կորոշի ինքը դառնալ վարչապետ»,- մոտավորապես այսպիսի մի բան ասաց նա՝ մոռանալով ավելի լուսավորել առանց այն էլ աչքաբաց լրագրողուհիներին, թե այդ ինչպես պետք է Սերժ Սարգսյանը 2018-ին հեռացնի Կարապետյանին եւ նստի նրա տեղը։ Այսինքն՝ մեխանիզմն ենք ուզում հասկանալ, պարոն Զուրաբյան։

Տարբերակներից մեկը, իհարկե, այն է, որ շատ քաղաքավարի կերպով Կարեն Կարապետյանի դեմ օրենքն աշխատեցնեն եւ ցենզ պահանջեն, ինչը նա չունի։ Այս պրակտիկան, սակայն, Հայաստանում չի գործել երբեք, եւ չենք կարծում, թե կգործի Կարեն Կարապետյանի դեպքում։ Ավելին ասենք, եթե Կարեն Կարապետյանը վարչապետ մնալու ամուր երաշխիքներ չունենար, իր պրոֆեսիոնալներով, ծանոթ-բարեկամներով ՀՀԿ-ական չէր դառնա։ Ի՞նչ իմաստ ունի 2 տարվա համար ՀՀԿ-ի ծանր գլխարկ դնելը։

Ենթադրենք՝ այսօր 2018 թվականի ապրիլի 7-8-ն է։ Հուշեք, խնդրեմ, թե ինչ է անելու Սերժ Սարգսյանը, որպեսզի Կարեն Կարապետյանին հեռացնի եւ ինքը նստի վարչապետ։

Նկատենք, որ 2018-ին Կարեն Կարապետյանն արդեն ոչ թե նախագահի նշանակած վարչապետ կլինի, այլ քաղաքական ուժերի, այդ թվում եւ ընդդիմության համախոհությամբ կամ նրանց ՛պայքարի արդյունքում, ընտրված վարչապետ, որը մեծամասնություն ունի ԱԺ-ում։ Սերժ Սարգսյանը, ինչ է, պետք է ցրի այդ մեծամասնության ոչ լրիվ մեկամյա կառավարությունն ու նոր կառավարությո՞ւն կազմի։ Ճոխ չի՞ ստացվի մի քիչ եւ ցցուն:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031