ՀԲՖ համագումարը քվեարկությամբ վերստին բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ ընտրեց Դավիթ Թորոսյանին:
Այդ պաշտոնին հավակնողների շարքում նշվում էին նաեւ արտասահմանցի մասնագետներ, ինչպես նաեւ մեր լեգենդար բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը:
Aravot.am-ը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված Թորոսյանի վերադարձը եւ ի՞նչը խանգարեց Իսրայել Հակոբկոխյանի ընտրությանը: «Դավիթ Թորոսյանին վերադարձնելը անհրաժեշտություն էր: Նա միջազգային փորձ ունեցող բարձրակարգ մարզիչ է: Իսրայել Հակոբկոխյանը, կարող եմ վկայել, բռնցքամարտիկի համար անփոխարինելի մարտավկա է: Չեմ թաքցնում, նրան առաջարկել եմ աշխատել հավաքականի հետ: Բայց նա չափազանց կրիտիկական ու խորը պահանջներ դրեց», – ասաց Արթուր Գեւորգյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ