Դեկտեմբերի 1-ին Բայկոնուրի տիեզերակայանից մեկնարկած «Պրոգրես» տիեզերանավը անհետացել է Տուվայի տարածքում՝ 190 կմ բարձրության վրա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Ռոսկոսմոսը»:
Բեռնատար տիեզերանավը Միջազգային տիեզերակայան պետք է հասցներ 2 տոննա բեռ՝ վառելիք, ջուր, սննդամթերք, դեղորայք, գիտական սարքավորումներ:
«Ֆրագմենտների մեծ մասն այրվել են մթնոլորտի խիտ շերտերում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Վթարի պատճառների մասին դեռ չի հաղորդվում:
Կարդացեք նաև
Նշվում է, որ «Պրոգրեսի» անհետացումը չի անդրադառնա Միջազգային տիեզերակայանի համակարգերի բնականոն գործունեության վրա:
https://www.youtube.com/watch?v=M-xaoWoWqXk
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ