ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո անդրադարձավ նաեւ Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Իլհամ Ալիևի` օրերս Բաքվում կայացած հանդիպմանը եւ ԼՂՀ հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարությանը:
Ինչ վերաբերում է կրտսեր Ալիեւի կողմից Լուկաշենկոյին Հեյդար Ալիեւի շքանշանի հանձնմանը եւ այն հայտարարությանը, թե հայր Ալիեւն է կերտել Ադրբեջան պետությունը, Շարմազանովը հետեւյալն ասաց. «Ալիեւը հայտարարեց, որ բանակցություններում իրենց ճնշում են, որ ճանաչի Ղարաբաղը, իսկ շփման գծում լարվածությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը իրավիճակը սրելու կողմնակից է: Տարիներ շարունակ Ադրբեջանը հեքիաթներ է ծնում, թե Ղարաբաղը ադրբեջանական պատմական հողը է, մյուս կողմից էլ Իլհամ Ալիեւն ասում է, որ Ադրբեջանի հիմնադիրը Հեյդար Ալիեւն է, եւ այն մի քանի տասնյակ տարվա պատմություն ունի…Իլհամ Ալիեւը այս պարագայում իրեն պահում է ինքնագոլ խփած ֆուտբոլիստի պես»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ