Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը ներողություն կխնդրի, եթե ընդդիմությունը միավորվի

Դեկտեմբեր 01,2016 23:33

Դեկտեմբերի 1-ին կայացած  ՀՀԿ գործադիր մարմնի նիստին պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, որ վերաբերում էր «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միավորմանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նախ կատակեց.  «Երբ մենք նիստ ենք անում, իրենք միավորվում են, տեսնո՞ւմ եք ինչ հարմար պահ են գտել»:

Ապա հավելեց, որ ինքը երբեք թերահավատ չի եղել, որ որոշ ուժեր կմիավորվեն, նրա ձեւակերպմամբ, այլ հարց է, որ դժվար թե այդ ուժերը միասնական ճակատով հանդես գան:

«Ես միշտ էլ ասել եմ, որ ընդդիմությունը հաղթելու շանս չունի, ամբողջապես միավորվելու շանս չունի: Մեր ընդդիմադիր ուժերը անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցում տրամագծորեն տարբեր տեսակետներ ունեն: Եվ ներողություն կխնդրեմ, եթե հանկարծ իմ  գնահատականներում սխալվեմ: Կրկնում եմ`բոլորի միավորվելը նոնսենս է… Իշխանությունը իր բոլոր թերություններով հանդերձ`բազմաթիվ առումներով  ընդդիմությունից մի քանի քայլ առաջ է»,-նշեց  նա:

Էդուարդ Շարմազանովը մի օրինակ բերեց. «Օրինակ` Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ իրեն վարչապետի պաշտոնում է տեսնում, բայց արդյոք հարգելի ընդդիմադիրներն է՞լ են այդպես տեսնում….Ես բոլոր ընդդիմադիրներին չեմ տեսնում նույն քաղաքական  խմբակի մեջ…Բոլորը պայքարում են ոչ միայն Հանրապետականի, այլեւ իրար դեմ: Ընդ որում, շատ փորձառու քաղաքական գործիչները դեռ գնահատական չեն հնչեցրել, օրինակ` առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Կարծում եք ինքը ՀՀԿ-ի՞ն է միանալու, իհարկե ոչ: Ինքը սպասում է, դեռ գնահատական հնչեցնելու ժամանակը չէ»,-շեշտեց ՀՀԿ խոսնակը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031