ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել.
Ֆեյսբուքյան ստատուս. «Հիմա սահմանին լարված է մեզանից թաքցնում են, կան զոհեր և վիրավորներ»:
Պաշտոնական հերքում. «Սահմանին լարվածություն չկա, զոհեր և վիրավորներ չկան, խնդրում ենք ապատեղեկատվություն չտարածել»
Փոփոխված ստատուս. «Երեկ է եղել լարումը, մեզանից թաքցրել են, կան վիրավորներ»:
Կարդացեք նաև
Պաշտոնական հերքում. «Սահմանին լարում չի եղել, եղել են կրակոցներ, որոնց մասին ԼՂՀ ՊԲ-ը ներկայացնում է պարբերաբար: Վիրավորների մասին տեղեկությունները ներկայացվում են ըստ կարգի»: Նույն ժամանակ հոսպիտալի պետը հայտնում է վիրավորների վիճակի մասին:
Նոր ստատուսներ. «Տեսեք ճշմարտությունը թաքցնում են, խոսքները չի համապատասխանում իրականությանը»:
Նյութից կես ժամ անց Հաքքինը տալիս է նախնական ստատուսի արտատպումը, որպես սեփական նյութ:
Հ.Գ. Եթե որևէ մեկը դեռ մեզանում հավատում է, որ ՊՆ-ը կամ ՊԲ-ը զոհեր է թաքցնում, ուրեմն ինքը լուրջ խնդիրներ ունի: Եթե որևէ մեկը չի հասկանում, որ այս ամենը անթույլատրելի է մեր իրավիճակում հատկապես, ուրեմն հարկավոր է բացատրել, ինչին ես պատրաստ եմ համբերատար: