Երեկ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում վիրավորված 2 զինվորների վիճակը կայուն ծանր է, նրանց կյանքին վտանգ է սպառնում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մուրացան» հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:
Նշենք, որ այսօր «ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություն է շրջանառվել, որ երեկ ԼՂՀ-ում Մարտունու ուղղությամբ 2 զինվորներ են վիրավորվել:
«Մուրացան» հոսպիտալի տնօրենը Tert.am-ին հայտնեց, որ երեկ Ստեփանակերտի հոսպիտալից իրենց մոտ են տեղափոխվել պայմանագրային զինծառայող 24-ամյա Քաջիկ Բադալյանը և ժամկետային զինծառայող 19-ամյա Կարապետ Միքայելյանը։
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Tert.am»-ի կայքում: