ՀՀ ոստիկանության շտաբը նոր ղեկավար ունի: Պաշտոնում նշանակվել է Հովհաննես Քոչարյանը, ով Իրավաբանական վարչության պետն էր, իսկ ավելի վաղ՝ Անձնագրային և վիզաների վարչության ղեկավարը։
Շտաբի նախկին ղեկավար Արամ Զաքարյանը տեղափոխվել է այլ վարչություն և նշանակվել Պետական պահպանության գլխավոր վարչության ղեկավար։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: