Դեկտեմբերի 1-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց ՀՀ Խորհրդարանական ընտրությունների դիտարկման կազմակերպման կարիքների գնահատման ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատվիրակության անդամներ Ռիչարդ Լապպինին, Ալեքսեյ Գրոմովին և Լուի Պուլենին:
Ողջունելով հյուրերին՝ Վարդան Եղիազարյանը ներկայացրեց ոստիկանության կողմից ընտրություններին նախորդող շրջանում իրականացվող աշխատանքը, մասնավորապես՝ նախընտրական քարոզարշավի և ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պահպանման, ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների, դրանց վերաբերյալ ուղեցույցի ուսուցման և այլ ուղղություններով:
Վարդան Եղիազարյանն ընդգծեց, որ ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակում ձեռնարկում է բոլոր միջոցները՝ նախընտրական փուլում, ինչպես և ընտրությունների ընթացքում, օրենքով վերապահված գործառույթներն անթերի կատարելու համար:
Հյուրերը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հավաստեցին ընտրությունների շրջանում ոստիկանության հետ համագործակցության իրենց պատրաստակամությունը, ինչպես նաև արեցին մի շարք հարցադրումներ, որոնց տրվեցին լիարժեք ու սպառիչ պատասխաններ:
Կարդացեք նաև
Հանդիպումն անցավ արդյունավետ և կառուցողական քննարկումների մթնոլորտում:
ՀՀ ոստիկանություն