Ռիգա աշխատանքային այցի շրջանակներում համատեղության կարգով Լատվիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նոյեմբերի 30-ին հանդիպեց Լատվիայի մշակույթի նախարարության պետքարտուղարի տեղակալ Ուլդիս Լիելպետերիսի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան երկկողմ համագործակցության առկա մակարդակին, քննարկեցին դրա խորացմանն ուղղված մի շարք ծրագրեր: Պետքարտուղարի տեղակալ Լիելպետերիսը ընդգծեց լիտվական կողմի պատրաստակամությունը խորացնելու մշակութային ոլորտում երկկողմ համագործակցությունը՝ ընդգծելով դրա համար բավարար հիմքի առկայությունը:
Դեսպան Մկրտչյանը ներկայացրեց նախանշված մի շարք մշակութային միջոցառումների՝ ցուցահանդեսների, համերգների, ֆիլմերի ցուցադրության, գիտաժողովների մանրամասներ և նախապատրաստական աշխատանքները:
Երկուստեք կարևորվեց փոխադարձ այցելությունների նշանակությունը:
Կարդացեք նաև
Դեսպան Տիգրան Մկրտչյանը նույն օրը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի հայ-լատվիական բարեկամական խմբի անդամների հետ:
Բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինն ուրախությամբ նշեց, որ հայ-լատվիական 22 անդամներից կազմված բարեկամական խումբը Սաեյմայի ամենամեծ խմբերից մեկն է: Նա հավելեց, որ երկու երկրների միջխորհդարանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում և ունեն զարգացման միտում: Սերգեյ Պոտապկինն հայտնեց բարեկամության խմբի՝ Հայաստանին մշտապես աջակցելու պատրաստակամությունը:
Դեսպան Մկրտչյանը խմբի անդամներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: ՀՀ դեսպանը մանրամասն տեղեկացրեց Ադրբեջանի կողմից ապրիլի սկզբին Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություների հետևանքների և դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի մասին: Անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների՝ բանակցային գործընթացն առաջ մղելու համար համապատասխան պայմաններ ստեղծելուն ուղղված առաջարկություններից Ադրբեջանի հետ կանգնելու ապակառուցողական մոտեցմանը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների շուրջ: Այդ համատեքստում ՀՀ դեսպանը նշեց, որ բանակցությունները դրական հունով են ընթանում և առաջիկայում ակնկալվում է դրանց դրական հանգուցալուծումը:
Դեսպան Մկրտչյանը նույն օրը հանդիպում ունեցավ Լատվիայի հանրային հեռուստատեսության տնօրեն Իվարս Բելտեի հետ, որտեղ քննարկվեցին համագործակցության զարգացմանն ուղղված գործնական քայլեր:
ՀՀ ԱԳՆ