Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է արվում «սև ցուցակներում» հայտնված հայերի` ՌԴ և Վրաստան մուտքի իրավունքի վերականգնման համար

Դեկտեմբեր 01,2016 19:44

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը Aravot.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ իրենց գերատեսչությունը քայլեր ձեռնարկում է Վրաստանի և Ռուսաստանի «սև ցուցակում» հայտնված անձանց` տվյալ երկրներ մուտք գործելու իրավունքնի վերականգման խնդրի առնչությամբ:

Հետաքրքրվեցինք` այս պահին կոնկրետ ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել վրացական և ռուսական կողմերի հետ, պարոն Բալայանը գերադասեց մանրամասներ չհաղորդել` պատճառաբանելով այսպես. «Այս պահին բավականին աշխատանքներ են տարվում, սակայն դրանց բովանդակության մասին մանրամասնել չեմ կարող: Նշված խնդիրները մեր` մյուս երկրների հետ քննարկման ենթակա հարցերի շարքում են: Ընթացքի ու արդյունքների մասին այս պահին ոչինչ չեմ կարող ասել»:

Հետաքրքրվեցինք հավանական համարո՞ւմ է, որ առաջիկայում այդ խնդիրները կլուծվեն ու «սև ցուցակներում» հայտնված մարդիկ կարողանան մուտք գործել Ռուսաստան և Վրաստան, պարոն Բալայանը կրկին կոնկրետ պատասխան չտվեց:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Վրաստանի իշխանություններն առանց որևէ պատճառաբանություն ներկայացնելու Սկաուտական շարժման համաշխարհային կոմիտեի անդամ Բագրատ Եսայանի մուտքը հարեւան Վրաստան արգելել էին:

Հավելենք, որ Վրաստանում գործում «սև ցուցակ» համաձայն որի` շուրջ 8 հայ գործիչների մուտքը Վրաստան առանց որևէ հիմնավորման արգելվում է: Այդ անձանցից են Շիրակ Թորոսյանը, Ստեփան Մարգարյանը, Հովհաննես Այվազյանը, Սամվել Կարապետյանը, պատմաբան Վահե Սարգսյանը, «Երկիր» միության նախագահ Սևակ Արծրունին, վերջերս նաև սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանին էին արգելել մուտք գործել Վրաստան:

Նույն խնդիրը կա նաև ՌԴ-ի պարագայում: Օրինակ` Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն օգոստոսի 30-ին` առավոտյան 08․00-ին, ժամանել էր Մոսկվայի Շերեմետևո օդանավակայան 2014թ․ Ռուսաստանի Դաշնությունում հողին հանձնված հոր՝ Գևորգ Գրիգորյանի, գերեզմանին այցելելու նպատակով, որի համար ինքն ունեցել է ընդամենը 10 ժամ, քանի որ նույն օրը գիշերը պետք է վերադառնար Երևան։ Սակայն, ըստ Գրիգորյանի, նա չի կարողացել մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն, քանի որ ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից և ինչպես հայտնի է դարձել, նրա մուտքը ՌԴ արգելված է  մինչև 2030թ, որի մասին նրան տեղեկացրել են ռուս սահմանապահները։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031