Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել չինական կողմին` 200 մեքենա տրամադրելու պատրաստակամություն հայտնելու համար

Դեկտեմբեր 01,2016 19:55

Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի և առևտրային խորհրդական Վանգ Հոնգլենգի հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը բարձր է գնահատել առողջապահության բնագավառում երկու երկրի համագործակցությունը։

Առանձնակի կարևորվել են 2011թ. Հայաստանին շտապ օգնության 88 մեքենայի տրամադրումը և Չինաստանում հայ բժիշկների, առողջապահության կազմակերպիչների, դեղագետների վերապատրաստումը, այդ թվում ավանդական բժշկության ուղղությամբ:

Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել չինական կողմին` որպես օգնություն Հայաստանին շտապ օգնության ևս 200 մեքենա տրամադրելու պատրաստակամություն հայտնելու համար: «Դրա շնորհիվ կկարողանանք լիովին լուծել մեր երկրի շտապ օգնության ծառայությունում առկա խնդիրները»,-ասել է նախարարը` ընդգծելով, որ ինչպես նախկինում, այնպես էլ առաջիկայում ստացված մեքենաների զգալի մասը կաշխատեն մարզերում:

Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է առողջապահական համակարգում ծրագրվող բարեփոխումներն ու հեռահար նպատակները։

Թիան Էրլուն նշել է, որ չինական կողմը պատրաստ է աջակցելու նաև հեռաբժշկության ոլորտում` ապահովելով մասնագիտական խորհրդատվություն։

Երկուստեք կարևորվել է առողջապահության ոլորտում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031