Այսօր Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռազմական ամբիոնի շուրջ 50 ուսանողներ արյուն են հանձնել Գյումրու արյան փոխներարկման կայանում` այն բարեգործական նպատակներով օգտագործելու համար:
Այս մասին մեզ տեղեկացրեց մանկավարժական ինստիտուտի լրատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Աննա Մարտիկյանը՝ տրամադրելով լուսանկարներ։ Ուսանողների մեջ եղել են անձինք, որոնք առաջին անգամ են արյան դոնոր դարձել, իսկ որ ամենահուզիչն է՝ նրանց շարքում եղել են Արցախյան պատերազմին մասնակցած երիտասարդներ, որոնք ծառայությունն ավարտելուց հետո շարունակում են իրենց ուսումը։
Պարզվում է Գյումրու արյան փոխներարկման կայանը հատկապես էրիտրոցիտային զանգվածի խնդիր է ունեցել, ու այս դեֆիցիտը մինչև կեսօր լրացրել են ուսանողները։ Նշենք, որ վերջին տարիներին երրորդ անգամն է, որ երիտասարդները համախմբվում են «Նվիրիր արյուն, նվիրիր կյանք» գաղափարի շուրջ՝ իրենց անմնացորդ սերը բարձրաձայնելով հայրենիքի հանդեպ։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ