Լրահոս
Օրվա լրահոսը

Գանձաքարցի կինը հովվաշների զոհն է դարձե՞լ

Դեկտեմբեր 01,2016 19:00

2016թ. օգոստոսի 8-ի երեկոյան Իջեւան քաղաքին հարակից Գանձաքար գյուղի Տլուտ սարամասից անհետացել է Գանձաքարի բնակչուհի, 1938թ. ծնված Սեդա Զաքարյանը; Նա գյուղից 20 կմ հեռավորությամբ գտնվող սարամասում պահում էր իրենց ընտանիքի անասունները: Սեդա Զաքարյանը առողջության եւ հիշողության հետ կապված խնդիրներ չի ունեցել: Գանձաքարից ստացված տվյալներով՝ նա անհետացել է, երբ փնտրում  էր իրենց կորած հորթերը: Նրա անհետանալուց մի քանի օր հետո գտնվել է ծեր կնոջ քաղած ուրցը՝ քարի տակ պահած:

Գանձաքարի բնակիչները Ս. Զաքարյանի անհետանալու վարկած ներկայացրին; Այդ սարամասում հովիվներ կան,ովքեր գամփռ, ագրեսիվ շներ են պահում: Հավանական է, որ ծեր կինը ենթարկված լինի այդ արձակ, մեծ շների հարձակմանը, դրանց տերերն էլ վախենալով, որ իրենց կարող են դրա համար պատասխանատվության կանչել, թաղել են հետքերը: Գանձաքարցիների վկայությամբ՝ դրանով կարելի է բացատրել, որ չնայած ամիսներ տեւած որոնումներին, կնոջ նույնիսկ ռեզինե ոտնամանները չեն գտնվել:

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում Ս. Զաքարյանի անհետացման կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը»):

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031