Դեկտեմբերի 1-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն իր հավատարմագրերը հանձնեց Լիբանանի նախագահ Միշել Աունին: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում դեսպան Մկրտչյանը Միշել Աունին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները՝ մեծապես կարևորելով հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունները:
Անդրադարձ կատարվեց հայ և լիբանանցի ժողովուրդների դարավոր առնչություններին, պատմական ընդհանրություններին, ինչպես նաև հայ համայնքի դերակատարությանը՝ որպես երկու երկրների կապերի ամրապնդման առանցքային գործոն:
Նախագահ Միշել Աունը ողջունեց դեսպան Մկրտչյանին՝ հաջողություն մաղթելով նրան իր առաքելության ընթացքում։
ՀՀ ԱԳՆ