Լրահոս
Օրվա լրահոսը

Հացադուլի մեջ գտնվող Հովհաննես Ղազարյանին ՀՀ ՀՔԾ 2016 թ. նոյեմբերի 25-ի որոշմամբ թույլատրվել է տեսակցել մերձավոր ազգականների հետ

Դեկտեմբեր 01,2016 17:37

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից 2016 թ. հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած հավաքների մասնակից, «Հիմնադիր խորհրդարանի» աջակից Հովհաննես Ղազարյանը, որն այժմ գտնվում է կալանքի տակ, հացադուլ է հայտարարել՝ իրեն արդարացնելու և ազատ արձակելու պահանջով: Կալանքի վերցնելու պահից վարույթն իրականացնող մարմնի կողմից, առանց որևէ հիմնավորման, արգելանք էր դրվել վերջինիս տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների վրա, ինչը անազատության մեջ գտնվող անձի համար ծանր հոգեբանական հետևանքներ կարող է ունենալ:

Այսօր արդեն Հովհ. Ղազարյանի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանն ստացել է Հովհաննես Ղազարյանի տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների սահմանափակումը մերձավոր ազգականների մասով վերացնելու 2016 թ. նոյեմբերի 10-ի միջնորդության վերաբերյալ ՀՀ Հատուկ քննչական ծառայության որոշումը, որով թույլատրվել է տեսակցությունները մերձավոր ազգականների հետ, իսկ հեռախոսազանգերի մասով սահմանափակումը մնացել է ուժի մեջ: 2016թ. հուլիսի 17-ից հետո տեղի ունեցած դեպքերով կալանավորված անձանց, այդ թվում նաև՝ Հովհաննես Ղազարյանի նկատմամբ կիրառված տեսակցությունների սահմանափակումը նրանց նկատմամբ իշխանությունների տարբերակված մոտեցման դրսևորումներից մեկն է: Տեսակցությունների արգելքը և ամիսներ շարունակ կալանքի տակ պահելը, մեր գնահատմամբ, պատժի միջոց է այն անձանց նկատմամբ, ովքեր այդ օրերին «համարձակվել են» իրացնել հավաքների և խոսքի ազատության իրենց իրավունքները:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031