Սուրեն Կարայանն ընդունել է ՎԶԵԲ-ի պատվիրակությանը
Նոյեմբերի 30-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի պատվիրակությանը՝ Եվրոպայի և Հարավ-կովկասյան երկրների տնօրեն Ֆրանսիս Մալիժի գլխավորությամբ։
Նախարարը հյուրերի խնդրանքով ներկայացրել է նախարարության անվանափոխությամբ պայմանավորված գործառութային փոփոխությունները և նոր տեսլականը, մասնավորապես` ներդրումային միջավայրի կտրուկ բարելավման, դրանց ինստիտուցիոնալ պաշտպանության և նոր ներդրումների գեներացման հեռանկարները:
ՎԶԵԲ ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել իրենց համար առաջնային հետարքրքություն ներկայացնող ոլորտները` բարձր տեխնոլոգիաներ, սնունդ և զբոսաշրջություն: Ֆրանսիս Մալիժի խոսքով, ՎԶԵԲ-ը Հայաստանում զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ է տեսնում:
Կարդացեք նաև
Հանդիպման մասնակիցները քննարկել են փոխգործակցության հեռանկարները պետություն-մասնավոր համագործակցության շրջանակի, հակամենաշնորհային քաղաքականության, բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ներդրման շուրջ:
Նախարարը հանդիպման ավարտին շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ պատվիրակությանը արդյունավետ քննարկման համար և հույս հայտնել, որ նախանշված ծրագրերն իրականություն կդառնան:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն