Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչ օրս անորոշության մեջ ենք. չգիտենք՝ ներդրումներ անե՞նք, ծրագրեր մշակե՞նք». «Ալտ TV»-ի տնօրեն (Տեսանյութ)

Դեկտեմբեր 01,2016 17:20

«2010թ.-ից, երբ թվային հեռարձակման անցնելու հայեցակարգ մշակվեց, մինչ օրս անորոշության մեջ ենք: Սկզբում լիցենզիաները մեկ տարով երկարաձգեցին, հետո եւս մեկ տարով, իսկ հիմա՝ մինչեւ 2020թ-ը, մինչեւ մասնավոր մուլտիպլեքսոր ի հայտ կգա»,-Aravot.am-ի հետ զրույցում խոսելով հեռարձակման թվայնացման համատեքստում մարզային հեռուստաընկերությունների խնդիրների մասին, ասաց Արմավիրի «Ալտ» հեռուստաընկերության տնօրեն Խաչիկ Դանիելյանը:

«Չգիտենք՝ մասնագետներով համալրվե՞նք, ներդրումներ անե՞նք, ծրագրեր մշակե՞նք…Մինչեւ հանրապետության ողջ տարածքով թվային հեռարձակման անցնելը՝ մի կերպ գոյատեւում ենք, բայց երբ անալոգային հեռարձակումն իսպառ վերացվի…իսկ մենք անալոգային ենք հեռարձակում՝ սպառող չունենալով: Մարդիկ կցորդիչները ձեռք են բերել եւ էլ ջանք չեն գործադրի, որ անալոգային հեռարձակում ունենան»,-դժգոհեց նա:

Ըստ Խաչիկ Դանիելյանի՝ մինչ օրս ոչ մի մասնավոր մուլտիպլեքսոր մրցույթին մասնակցելու հայտ չի ներկայացրել, քանի որ պայմանները շատ խիստ են. «Այս փոքր շուկայում մեծ ներդրումներ պետք է արվեն, ըստ հաշվարկների՝ 100 միլիոն դոլարից ավելի: Կարելի է ասել՝ բիզնեսի օրենքներին հակառակ է, քանի որ ոչ մեկ այդ չափի ներդրում չի անի»:

«Ալտ»-ի տնօրենը հետեւյալ առաջարկն ունի՝ թվային հեռարձակման չանցած մարզային հեռուստաընկերություններին հնարավորություն տալ միավորվելու եւ թվային հեռարձակման սեփական սարքավորումները ձեռք բերելու:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031