Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձում ենք «Աշտարակ կաթի» 180 միլիոն պարտքը մարել. «Ադռա Ռեմառա»

Դեկտեմբեր 01,2016 16:51

«Աշտարակ կաթ» ընկերությունը գնել ցանկացող «Ադռա Ռեմառա» ընկերությունը Միացյալ Նահանգներում գործող համաշխարհային կազմակերպություն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ընկերության առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանը: Ընկերության սեփականատերերն են Արա եւ Արտակ Ասատրյանները:

«Թե ինչ կազմակերպությունով ենք այստեղ սկսում արտադրությունը, դեռ հայտնի չէ, քանի որ ամբողջ գործընթացը դեռ տեղի չի ունեցել: Գործընթացը շարունակվում է: Վերջնական ավարտին չի հասել առքուվաճառքը, վարձակալումը: Առողջացման ծրագրի նախնական այն գործոնները, որոնք որ պետք է սկսվի, անում ենք՝ ապրանքը արտադրել ենք, արդեն երեք օր է դուրս է եկել շուկա»,- ասաց նա:

Արտակ Ավագյանը ասաց, որ ներդրումներ են կատարվել, սակայն չմանրամասնեց, թե որքան են այդ ներդրումները: Հարցին, թե պայմանագիր կնքվե՞լ է, նա պատասխանեց. «Քանի որ այդ ընկերության շարժական եւ անշարժ գույքը շատ մեծ է, պայմանագիր կնքելուց առաջ նախ պետք է գույքագրում լինի: Հիմա այդ գործընթացն է տեղի ունենում: Մի քանի իրավաբաններ առավոտից երեկո աշխատում են դրա վրա, որ հասնեն պայմանագրի վերջին: Պայմանագիրը մի օրում, մի ժամում հնարավոր չի լինում անել: Ամենաառաջին հերթին մենք թողարկել ենք բարձր որակով արտադրանք, մնացած բոլոր գործողությունները ընթացքի մեջ են»:

Արտակ Ավագյանը ընդգծեց, որ արտադրանքը նույն ծավալով են արտադրել, ինչ նախկինում: Հարցին, թե երբ են պատրաստվում վճարել կուտակված պարտքերը, նա պատասխանեց, որ նախնական պայմանավորվածություններ ունեն գյուղացիների հետ, պարտքը կազմում է մոտավորապես 180 միլիոն դրամ. «Մենք փորձում ենք նրանց օգնել իրենց հին պարտքերը մարելու մասով, բայց մենք հիմա չենք կարող միանգամից իրենց բոլոր հին պարտքերը մարել: Ամեն մեկի հետ անհատական փորձում ենք համաձայնության գալ՝ առանց որեւէ մեկին նեղացնելու»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031