Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Թորոսյանը կրկին գլխավորեց բռնցքամարտի ՀՀ ազգային հավաքականը

Դեկտեմբեր 01,2016 16:40

Կայացավ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 9-րդ համաժողովը, որը լսելով ընթացիկ շրջափուլում ֆեդերացիայի կատարած աշխատանքը՝ այն գնահատեց լավ: Սակայն ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը չի պատրաստվում այդ գնահատականով բավարարվել: «Ես ուզում եմ, որ մեր բռնցքամարտիկները գերազանց հանդես գան, որ մեր մարզիչները գերազանցեն իրենք իրենց»,- ասաց նա:

Համաժողովը լսեց նաեւ Հայաստանի տարբեր տարիքային խմբերի հավաքականների գլխավոր մարզիչների հաշվետվությունը, որից հետո ազգային հավաքականի գլխավոր մարզչի ղեկը կրկին վստահվեց Դավիթ Թորոսյանին: Նրան նաեւ իրավունք է վերապահվել ընտրել երիտասարդական հավաքականի ավագ մարզչին, քանի որ հենց այդ երիտասարդները հաջորդ տարվանից համալրելու են մեծահասակների շարքերը եւ Դավիթ Թորոսյանը պետք է այդ տարիքի բռնցքամարտի հավաքականն իր տեսադաշտում պահի եւ իր որոշած մասնագետի հետ աշխատի միասնական ծրագրով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀԲՖ համաժողովում շոշափված խնդիրների մասին մանրամասն հարցազրույցը ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի հետ կարդացեք «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031