Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով լրագրողների հարցին՝ կա՞ որոշակի հաշվարկ, թե բնապահպանության նախարարությունում կրճատումների արդյունքում քանի աշխատակից է կրճատվելու, ասաց, որ սա իր համար ցավոտ հարց է. «Որովհետեւ ցանկացած գերատեսչության համար, իսկապես, այսօր դժվար որոշելիք հարց է: Մենք նախնական ունենք կազմված եւ փոխանցել ենք նախագծի տեսքով առաջարկը, ինչը նշանակում է մենք կառուցվածքային մի շարք փոփոխություններ ենք իրականացնելու կենտրոնական ապարատում»:
Ըստ նախարարի, խոսքը ոչ միայն կենտրոնական մարմնում՝ վարչությունների մասին է, այլեւ գործակալություններն էլ. «Նախնական հաշվարկով 21.5-22% կրճատման մասին է: Այսպիսի մի ծրագիր ներկայացվել է: 2-րդ՝ մենք ունենք փոխանցված 4 ՊՈԱԿ-ների միացման մասին առաջարկ՝ մոնիտորինգ իրականացնող եւ թափոնների գործընթացում ուսումնասիրության, տեղեկատվական ՊՈԱԿ-ների միավորումը, որի արդյունքում շուրջ 20% հաստիքի կրճատում կլինի»:
Նախարարն ասաց, որ տեսչական բարեփոխումների շրջանակներում սկսելու են բնապահպանական պետական տեսչության բարեփոխումները, անդրադառնալու են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կենտրոնի առավել օպտիմալ համակարգի ձեւավորելուն:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ