Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամփոփվել են «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի արդյունքները

Դեկտեմբեր 01,2016 16:19

Տեղի է ունեցել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա են գտնվել և հաղթողներին մրցանակները հանձնել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և նախարարի տեղակալ, «100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական երիտասարդական մրցույթի նախագահ Արսեն Քարամյանը: Հաղթած նախագծերն արժանացել են 500.000-ական ՀՀ դրամի չափով պարգևատրման: Հանձնաժողովի կողմից սահմանվել է ևս երկու՝ 250.000 ՀՀ դրամ խրախուսական մրցանակ:

«Մենք այսօր խնդիր ունենք փոխելու մեր կյանքը հանրային կյանքի տարբեր ոլորտներում, բայց միշտ չէ, որ մեր հնարավորությունները, հատկապես՝ ֆինանսական, մեզ թույլ են տալիս հասնելու բաղձալի հանգրվանին: Այսօր եթե իրատես լինենք, կփաստենք շատ կարևոր, աքսիոմատիկ ճշմարտություն. փոփոխությունների հաջողության գրավականը մեր երիտասարդներն են՝ իրենց տարաբնույթ նախաձեռնություններով»,- նշել է Ա. Քարամյանը:

5341

 

«Բժշկական և դեղագործական գիտություններ» անվանակարգում հաղթել է «Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման նոր գենետիկական թեստ» նախագիծը, որը ներկայացրել են Անդրանիկ Չավուշյանը, Սոֆի Աճեմյանը և Ռոքսանա Զախարյանը: «Գյուղատնտեսական գիտություններ» անվանակարգում «Կարկտային ամպերի հայտնաբերման և չեզոքացման լազերային համակարգ» նախագծով հաղթել են Հարություն և Հովհաննես Դաշտոյանները, «Տեխնիկական գիտություններ» անվանակարգում՝ Ղարիբ Ղարիբյանը և Տիգրան Մանուկյանը, որոնք ներկայացրել են “Energy Globe” նախագիծը: «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» անվանակարգում մրցանակի է արժանացել “Crossroad” նախագծի հեղինակ Հարություն Հարությունյանը:

Խրախուսական մրցանակներ են ստացել «Բնական ծակոտկեն նյութերի հիման վրա կոմպոզիտային ֆլոկուլյանտներ և սորբենտներ թափոնային ջրերի մաքրման համար» նախագիծը ներկայացրած Լուսինե Հայրապետյանն ու Մարտին Հայրապետյանը, ինչպես նաև «Պատրաստակամ թիկունք»-ի հեղինակ Հասմիկ Մնացականյանը: Հավաստագրեր են ստացել նաև փորձագիտական խմբի անդամները:

Նշենք, որ «100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական երիտասարդական մրցույթի հաղթած նախագծերը 2018 թվականին կմասնակցեն «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային մրցույթին:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031