Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե կուսակցությունները շատ լինեն, լրացուցիչ աշխատանք կլինի». Տիգրան Մուկուչյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 01,2016 16:07

«Նախաձեռնել էինք հանդիպում կուսակցությունների ներկայացուցիչների հետ, մենք ինքներս ունենք ցանկություն ստեղծելու մի ձեւաչափ, որպեսզի խորհրդարանական եւ, ինչու չէ, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին հրավիրենք, լսենք նրանց առաջարկները: Դա աշխատանքի կարեւոր ձեւաչափ է»,-ԵՊՀ-ում այսօր «Հայաստանի Հանրապետության երիտասարդ ընտրող» կրթական ծրագրի միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք ԿԸՀ-ն Ընտրական օրենսգրքի շուրջ շարունակո՞ւմ է գործակցել ընդդիմության հետ, ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նա տեղեկացրեց, որ ընդդիմադիրները ԿԸՀ-ի նշյալ առաջարկին դրական են արձագանքել: Խոսելով խնդրի մասին, որ ընդդիմադիրները դժգոհություն ունեն ռեյտինգային քվեարկության առնչությամբ, Տիգրան Մուկուչյանն ասաց. «Մեր գործառույթը չէ ԸՕ դրույթների վերաբերյալ տեսակետների ներկայացումը: Կա ԸՕ, որի դրույթները պետք է անվերապահորեն կյանքի կոչվեն»:

Թե «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծն ի՞նչ ազդեցություն կունենա առաջիկա խորհրդարանական ընտրությունների վրա, ԿԸՀ նախագահը դժվարացավ կարծիք հայտնել. «ԸՕ-ում հստակ ամրագրված է, թե ինչ կարգով են կուսակցությունները կամ դաշինքները մասնակցելու ընտրություններին»:

«ԱԺ ընտրությունների ժամանակ գործընթացը չի՞ բարդանա, եթե կուսակցությունները շատ լինեն» հարցին` ԿԸՀ նախագահն այսպես արձագանքեց.«Իհարկե, կազմակերպական առումով աշխատանքի ծավալը մեծ կլինի, բայց դա չի նշանակում, որ եթե կուսակցությունների թիվը ենթադրյալից ավելի լինի, խնդիր կառաջանա: Դա բերելու է լրացուցիչ աշխատանքի»:

Տիգրան Մուկուչյանը անձնական կարծիք չհայտնեց՝ կուսակցությունների շատ լինելը լա՞վ է, թե վատ. «Մենք տվյալ օրենքի հետ առնչություն չունենք»,-եզրափակեց նա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031