ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Գլխավոր դատախազը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանության հետ ձևավորված բազմակողմ համագործակցությունը` պատրաստակամություն հայտնելով այն դարձնել առավել դինամիկ և ընդգրկուն: Արթուր Դավթյանը նշել է այն առաջնահերթությունները, որոնք գերակա են դատախազության համար, ընդգծելով, մասնավորապես, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցությունը, վերջիններիս ներգրավվածությունը դատախազության տարբեր ծրագրերի իրականացման աշխատանքներում:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարում իրականացվող միջոցառումներին՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ այդ արատավոր երևույթի դեմ թիրախավորված պայքարը շարունակական է, և ներկայումս էլ այդ նպատակով հստակ ուղղություններ են ակտիվացվում:
Դեսպան Ռիչարդ Միլսը, ողջունելով կոռուպցիայի դեմ պայքարում դատախազության կողմից իրականացվող աշխատանքները, պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը այդ ուղղությամբ:
Կարդացեք նաև
Ռիչարդ Միլսը հավաստիացրել է, որ շարունակելու են առավելագույն ջանքեր գործադրել մինչ օրս կատարված աշխատանքի արդյունքում արձանագրված լուրջ ձեռքբերումները պահպանելու և երկկողմ գործակցությունն ավելի ամրապնդելու համար:
Դեսպանը վերահաստատել է դատախազության կողմից իրականացվող բարեփոխումներին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը, ընդգծելով, որ իրենք ևս կողմնակից են գործնական և տեսանելի արցունքներով գործակցությանը և երկկողմ գործակցության էլ ավելի ամրապնդմանը:
Հանդիպմանը քննարկվել է դատաիրավական ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնկրետ ուղղություններով համագործակցության առավել ակտիվացման վերաբերյալ: