Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորի հրաշք և այդքան անհրաժեշտ աջակցություն` Հայաստանի առավել կարիքավոր երեխաներին

Դեկտեմբեր 01,2016 13:40

Ամանորի տոներին ընդառաջ «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունը, զարգացման և մարդասիրական իր ծրագրերին և միջոցառումներին զուգահեռ, նախաձեռնում է նվիրատվական ակցիաներ, որոնք կօգնեն հոգալ Հայաստանում աղքատության և կարիքի մեջ ապրող երեխաների կենսական կարիքները, ինչպես նաև պարգևել նրանց անակնկալ ամանորյա նվերներ և տոնական տրամադրություն:

Դեկտեմբերի 1-ից կմեկնարկի «1 օր` 1 նվեր» ակցիան, որի միջոցով Վորլդ Վիժն կազմակերպությունը կփորձի հավաքել հանգանակություն՝ Նոյեմբերյանի, Ամասիայի և Ճամբարակի գյուղական համայնքներում ապրող 30 երեխայի Ամանորի նվերներ ձեռք բերելու համար: 1 նվերի փաթեթն արժե 10000 դրամ, և այն ներառում է ինչպես ավանդական քաղցրավենիք, այնպես էլ երեխայի ցանկությանն ու կարիքին համապատասխան խաղալիք: Նվիրատվությունները կկատարվեն www.donate.am կայքի միջոցով, ամանորյա փաթեթին ծանոթանալու համար այցելեք https://donate.am/am/gift-catalog/show/16, իսկ այլ փաթեթներին` https://donate.am/am/gift-catalog հասցեով:

4

Ամեն օր Վորլդ Վիժնի ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/worldvisionarmenia.official) կտեղադրվի մեկ երեխայի կյանքի և երազանքների մասին պատմող գրառում: Դեկտեմբերի 1-ից միացե՛ք «1 օր` 1 նվեր» ակցիային և ծանոթանալով երեխաներին՝ նվիրե՛ք նրանց Ամանորի հրաշք:

3

Դեկտեմբերի 13-ից Երևանի առևտրի կենտրոններից մեկի հետ համատեղ (մանրամասներին տեղեկացեք մեր ֆեյսբուքյան էջից) Վորլդ Վիժնը սկսում է «Հավաքենք ջերմության փազլը» նախաձեռնությունը: Մոլերից մեկում տեղադրվելու է հսկայական փազլը, որը կհավաքեն մոլի այցելուները՝ գնելով փազլի մասնիկները և տեղադրելով դրանցից յուրաքանչյուրն իրենց տեղում: Ակցիայի միջոցով հանգանակված դրամական միջոցները թույլ կտան տաք հագուստով ապահովել ավելի քան 70 երեխայի Հայաստանի թե՛ քաղաքային, և թե՛ սահմանամերձ գյուղական համայնքներում: Տոնական գնումներին զուգահեռ Վորլդ Վիժնը հրավիրում է նաև մասնակցել այս ակցիային և տաք հագուստի հետ մեկտեղ ջերմ ու բարի մաղթանքներ ուղարկել կարիքի մեջ ապրող մանուկներին:
Վորլդ Վիժն Հայաստանը դիմում է Հայաստանում գործող լրատվամիջոցներին՝ խնդրելով աջակցել այս տեղեկատվության տարածմանը, որպեսզի հնարավորինս մեծ թվով մարդիկ մասնակցեն Ամանորի այս ակցիաներին և աջակցեն աղքատության մեջ ապրող երեխաներին և նրանց ընտանիքներին:

Վիճակագրական տվյալներ

2015թ-ին Վորլդ Վիժնի կողմից իրականացրած «Հայաստանի Երեխաների իրավունքների պաշտպանության իրավիճակային հետազոտություն*»-ը փաստում է, որ Հայաստանում ապրող և իրեն միջին խավ համարող ընտանիքների 26%-ը չի կարող գնել նոր հագուստ և կոշիկ առանց դրսից օգնության, նրանց 13%-ն էլ չեն կարող ապահովել օրական երեքանգամյա սնունդ:
Ըստ նույն հետազոտության՝ Հայաստանի ընտանիքների 80%-ը կարծում է, որ իրենց ընտանիքը պատկանում է միջին խավի ընտանիքների թվին, 16 տոկոսը կարծում է, որ ապրում են աղքատ և միայն 1 տոկոսն է կարծում, որ իրենք հարուստ են:
Ընդհանուր առմամբ՝
• ընտանիքների 33%-ը չի կարող գնել նոր հագուստ,
• 27%-ը՝ գրենական պիտույքներ,
• 18%-ը՝ բավարար սնունդ,
• 20%-ը չի կարողանում տաքացնել տունը ձմռան ամիսներին,
• 24%-ը չի կարող գնել դեղորայք անհրաժեշտության դեպքում:

——————————————————————————————–
* «Վորլդ Վիժն Հայաստանի Երեխաների իրավունքների պաշտպանության իրավիճակային հետազոտություն» Հետազոտությունն իրականացվել է Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրային տարածաշրջաններում՝ Ալավերդի, Ամասիա, Ապարան, Ճամբարակ, Գավառ, Գյումրի, Իջևան, Կապան, Նոյեմբերյան, Սիսիան, Ստեփանավան, Թալին, Վարդենիս, Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնք: Քաղաքային համայնքների բնակչությունը կազմել է 43%, գյուղական համայնքների բնակչությունը՝ 57%: Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել են 4779 ծնող (երեխաների խնամակալներ) և 4705 12-17 տարեկաններ:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031