Դերասան Սերգեյ Դանիելյանը՝ Յոժը, մեկնաբանում է ՀՀԿ 16-րդ համագումարի դրույթները
– Ռեալ համարու՞մ ես՝ նախագահն ասաց, որ «հայկական» ու «լավագույն» բառերն այսուհետ պետք է հոմանիշ լինեն։ Այսինքն՝ ինչը հայկական է, ուրեմն պետք է լավագույնը լինի։
– Ես նախագահի եւ կուսակցականների բոլոր խոսքերի հետ համաձայն եմ։ Գործերի հետ՝ ոչ։
– Իսկ որ պետք է անբիծ ընտրություններ կազմակերպենք, դա է՞լ վատ բան է։
Կարդացեք նաև
– Է՛, հա՛ ասա, էլի։ Ես կրկնում եմ՝ քանի կա այս համակարգը, մենք բանի չենք հասնի։ Իսկ այդ համակարգը մենք ենք ստեղծել, բժշկին կաշառք տալիս ենք, ուսուցչին կաշառք տալիս ենք, վարորդական իրավունքը կաշառքով առնում ենք, ոստիկանին կաշառում ենք։ Էլ ի՞նչ ենք ուզում, վերևում նստածներն էլ մեր նման են, էլի։ Կարո՞ղ է՝ Մարսից են իջել։ Պարզապես իրենք ավելի մեծ մասշտաբով են այդ խուլիգանություններն անում։
– Այսինքն՝ այնպես չէ, որ հիմա ասում ենք մենք փոփոխություններ ենք ուզում՝ միանգամից վերցրեցինք ու փոխվեցինք։
– Փոփոխություններ ես ուզո՞ւմ՝ փոխիր ինքդ քեզ։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Արվին Քոչարյանի