Լրահոս
Օրվա լրահոսը

2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո միակ իրական սպասելիքը գազի գնի բարձրացումն է. «168 ժամ»

Դեկտեմբեր 01,2016 13:02

Արդեն հաստատ է, որ սպառողների համար եկող տարվա սկզբից գազի սակագինը կնվազի հինգ տոկոսով։ Տարիներ առաջ, երբ գազի մատակարար ընկերությունը դեռ «ՀայՌուսգազարդ» էր կոչվում, այն «անխնա» գազիֆիկացրեց մեր երկիրը։ Գազիֆիկացման ծախսերը, որպես ներդրում, ներառվեցին գազի սակագնի մեջ։ Մատակարարվող գազն էլ անզուսպ թանկանում էր։

Փորձագետներից շատերն էին խոսում այն մասին, որ աշխարհում ամենագազիֆիկացված երկիրը դառնալը մեր տնտեսության գրպանով չէ, որ դա անիմաստ ներդրում է, որ մեր գյուղական բնակչությունը չի կարող իրեն թույլ տալ օգտվել գազից։ Բնականաբար, բարձր սակագնի և ցածր եկամուտների պատճառով։ Բայց ներդրումներն արվեցին։ Գյուղական բնակչությունը գազ սկսեց օգտագործել հավանաբար միայն սուրճ եփելու համար։ Իսկ ջեռուցման ու պահածոյացման համար էներգիայի աղբյուր մնացին «պապենական» փայտն ու աթարը։

Հիմա նորից մոդայիկ է դարձել խոսել այն մասին, որ գազի սակագնի նվազումն իր հիմքում քաղաքական որոշում էր, և 2017-ի համար «Գազպրոմ-Արմենիան» կրճատել է իր ներդրումների ծավալը՝ հասցնելով երեք ու կես մլրդ դրամի։ Իսկ այ, 2018-ի ներդրումների համար նախատեսված է 18 մլրդ դրամ։

Այս փաստը շատերին հիմք է տալիս ենթադրելու, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո միակ իրական սպասելիքը գազի գնի բարձրացումն է։ Տրամաբանական մոտեցում է։ Եթե, իհարկե, մեր տնտեսությունը դիտարկենք աշխարհից կտրված ու փակ համակարգի մեջ։ Բայց երկու-երեք տարի առաջ դժվար թե որևէ փորձագետ կարողանար կանխագուշակել, թե էներգակիրների գների ինչ անկում տեղի կունենա համաշխարհային շուկայում։ Իսկ արտաքին գործոնները չափազանց կարևոր են մեր տնտեսության համար։ Ցավոք, ոչ այն պատճառով, որ մեր տնտեսությունը սերտորեն ինտեգրված է միջազգայինին։

Պատճառը շատ ավելի առարկայական է։ Առարկայական, ինչպես նաև այլ կարծիք ու առարկություն չհանդուրժող։ Լրատվամիջոցները տիրաժավորեցին ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կանխատեսումն այն մասին, որ 2016-ին Հայաստան մտնող տրանսֆերտները երկու անգամ կրճատվելու են:

Արա ԳԱԼՈՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031