«Այս նախագիծը խնդիրը լուծելու համար չէ: Նպատակներն այլ են: Դա ապացուցում է հենց այս օրենքը եւ այն օրենքների համակարգը, որոնց հետ կապ ունի այս նախագիծը»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց «Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր անդամ Արման Բոշյանը` խոսելով Հայաստանի կառավարության հանձնարարությամբ մշակված ու շրջանառության մեջ դրված «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի մասին:
«Մենք սխալվում ենք, եթե կարծում ենք, որ եվրոպաներում քնեցին-զարթնեցին ու որոշեցին մտահոգվել Հայաստանում ընտանեկան բռնություններով»,- հայտարարեց բանախոսը` հավելելով, որ վերջին տարիների ընթացքում Եվրոպայում 5,5 միլիոն երեխա ստրկության է վաճառվել:
Արման Բոշյանի այս հայտարարությունները դուր չեկան ասուլիսի մասնակից իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանին: Արման Բոշյանի խոսքի ողջ ընթացքում վերջինս կիսաձայն իր անհամաձայնություններ էր հայտնում: «Ձեզ հովանավորողներն էլ ՌԴ-ից են»,- ասում էր Զարուհի Հովհաննիսյանը:
Մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Արման Բոշյանի կարծիքով՝ նախագծի առավել վտանգավոր հոդվածներն են` 22.1, 4.10 եւ 8.2: Դրանք, բանախոսը որակեց վտանգավոր դրույթներ, որոնք սահմանում են դեպքերը, ե՞րբ եւ ինչպե՞ս կարող են «լուծվել» ընտանեկան բռնության խնդիրները: «Մենք քրեական օրենսգիրք ունենք, խնդիրներ կան, թող զբաղվեն»,- ասաց Արման Բոշյանը: Նա, սակայն, դրական է համարում, որ Արդարադատության նախարարությունը հետ կանչեց նախագիծը եւ քննարկումներ է անցկացնում: Այս նախագիծն Արման Բոշյանը համեմատեց ժամանակին մեծ աղմուկ բարձրացրած «գենդերային» օրենքի նախագծի հետ, որի վերնագիրը շատ լավն էր, սրա վերնագիրն էլ լավն է, բայց մանիպուլյացիաների բազում տեղեր կան:
Հոգեբան Սամվել Խուդոյանը հիմնականում համամիտ է Արման Բոշյանի հետ: Նա կարծում է, որ մենք տարբեր արժեհամակարգ ունենք եւ եթե այլ տեղ ծնված արժեքները մեխանիկորեն տարածվում են, դա կարող է ավերիչ լինել մեզ համար: «Օրինակ` արաբական երկրների ավերածությունները`դեմոկրատիայի անվան տակ»,- զուգահեռ անցկացրեց հոգեբանը: Նա լավ է համարում, որ հարցերը բարձրացվում են, ուզում ենք լուծումներ տալ, քանի որ այդ խնդիրը կա, բայց օրենքի որոշ կետեր, հատկապես հոգեբանական պահերով՝ կարող են վնասների հասցնել: «Սրանք կարող են հանգեցնել այն բանին, որ օրենքները ամուսիններին իրար դեմ կհանեն, քան խնդիրը կլուծեն: Օրենքը ամուսիններին իրար եւ երեխաներին ծնողների դեմ չպետք է հանի»,- կարծում է նա:
Սամվել Խուդոյանի խոսքի ընթացքում Զարուհի Հովհաննիսյանը նույնպես անընդհատ միջամտում էր`«ապատեղեկատվություն եք տարածում»: Դրանից Սամվել Խուդոյանը բարկացավ. «Դա լավ էլի, լռեք, թողեք մենք էլ մեր կարծիքը ասենք: Ով խոսեց, մեջ մտաք»: Այս դիտողությունից Զարուհի Հովհաննիսյանը բարկացավ, հայտարարեց, որ այդ բանախոսների հետ խոսելու բան չունի եւ հեռացավ:
Մանրամասները`տեսանյութում
Սամվել Խուդոյանը համաձայն է Արման Բոշյանի հետ` այս նախագծի համար էլ կառավարությունում մեծ գրանտ են ստացել. «12 միլիոն գրանտ են ստանում մեկ տրանշով, պե՞տք է արդարացնեն»:
Արման Բոշյանին զայրացնում եւ զարմացնում է այն, որ սոցիալական աշխատողը կարող է անանուն էլեկտրոնային նամակով ներխուժել ընտանիք եւ փորձել այդ ընտանիքի «հարցերը լուծել»: Այդ դեպքում, ըստ նրա, սոցիալական աշխատողները «ընտանեկան ԳԱՅ-ի դեր» կխաղան: «Պատկերացնո՞ւմ եք, սիրուհիներն ի՞նչ կանեն»,- կեսկատակ-կեսլուրջ հեգնեց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Արման Բոշյանն ասաց, որ իրենց կազմակերպությունը հարցումներ է անցկացրել եւ եկել են այն եզրահանգման, որ եթե սոցիալական աշխատողները փորձեն երեխային խլել ընտանիքից, ֆիզիկապես կպատժվեն:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարգելի պրն Արամ Աբրահամյան:Եթե Զարուհին,շատ այլ պարագաներում՝ Զառան, իրավապահ է,ապա ես էլ Բեթհովենն եմ:Սպասեք,սպասեք՝ Ոնց գցում բռնումեմ, ես Բեթհովենին ավելի մոտ եմ,քան թե Զարուհին՝ իրավապաշտպանին:Խիղճը լավ բան է:(ասենք,որ թիվն ա,որ խիղճ մնացած լինի):