Հատված քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հարցազրույցից:
– Սերժ Սարգսյանը հեռանո՞ւմ է երկիրը ղեկավարելու ակտիվ պրոցեսներից։ Իմ տպավորությունն այնպիսին է, որ նա կարծես արդեն զբաղվում է արարողակարգային հարցերով։
– Ես այլ կարծիք ունեմ։ Չգիտեմ, թե ինչ կլինի 2018 թվականին։ Որովհետև աշխարհը օր օրի է փոխվում և թե ինչ կլինի տարիուկես հետո, կանխատեսել շատ է դժվար։ Բայց մի բան եմ տեսնում, այս պահին Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն աշխատում են տանդեմով։ Մի բան, որը վերջին շրջանում հաճախ ենք տեսնում Ռուսաստանում։
– Հոռետեսների մի խումբ կա, որը ոչ մի դրական բան չի տեսնում այս գործընթացներում։ Դա ինչի՞ց է գալիս. արդյոք հնարավո՞ր է 20 և ավելի տարիներ կուտակված պրոբլեմները միանգամից լուծել։
Կարդացեք նաև
– Այդ հոռետեսների մեջ կան որոշակի մարդկանց կողմից պարզապես ուղղորդված հոռետեսներ։ Նրանք պարտավորված են այդպիսին լինել։ Կան նաև բնական՝ իրական հոռետեսներ։ Սա հասարակության մի հատվածն է, որը ոչ մի ձևով ոչնչի չի հավատում։ Եվ այս մարդկանց չի կարելի մեղադրել, նրանք պարզապես այդպիսին են։ Ուստի ասում են՝ թատրոն է, էս է, էն է։
Իսկ ես օպտիմիստ եմ, բայց պրագմատիկ օպտիմիստ եմ։ Հասկանում եմ, որ երկիրը շտկել հնարավոր չէ միանգամից։ Բայց միևնույն ժամանակ համոզված եմ, որ խնդիրն այն չէր, որ Կարեն Կարապետյանը գար ու փրկեր Հանրապետական կուսակցության դեմքը։ Այլ խնդիրն այն է, որ Կարեն Կարապետյանը եկավ փրկի այս պետությունը։ Որովհետև բոլորը, այդ թվում նաև իշխող վերնախավը, հասկացան, որ հասել ենք մի կետի, որից հետո կարող են շատ վատ բաներ տեղի ունենալ։ Եվ դրա ազդակները եղան ապրիլն ու հուլիսը։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում