Լրահոս
Օրվա լրահոսը

Շինարարության ծավալները շարունակում են նվազել. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 01,2016 12:41

Չնայած օրերս ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ներկայացրած տնտեսական «վարդագույն» ցուցանիշներին, իրականությունը շուտ ավելի մռայլ է, եւ դա փաստում են ոչ թե ընդդիմադիր գործիչները կամ փորձագետները, այլ հենց պետական օղակները՝ ի դեմս Ազգային վիճակագրական ծառայության։ Մասնավորապես երկրի տնտեսության համար կարեւոր ճյուղերից մեկի՝ շինարարության ծավալների նվազումը ոչ մի կերպ չի տեղավորվում Սարգսյանի ներկայացրած վարդագույն պատերի մեջ։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում այս տարվա տասը ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալները 9.8 տոկոսով նվազել են։ Այսինքն՝ այս տարվա տասը ամիսների ընթացքում իրականացվել է ավելի քան 275 մլրդ դրամի շինարարություն։

Մասնավորապես նշված ժամանակաընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվել է ավելի քան 28 մլրդ դրամի շինարարություն։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս տարի պետբյուջեի միջոցներով իրականացված շինարարության ծավալները 26.3 տոկոսով նվազել են։ Ընդհանուր անկման տվյալների վրա ամենաէական ազդեցությունն ունեցել է հենց այս ցուցանիշը։

Իսկ, ահա, համայնքների բյուջեով իրականացված շինարարության ծավալները, հակառակը, ավելացել են 16,9 տոկոսով։ Միջազգային վարկերով իրականացված շինարարությունը նույնպես ավելացել է 18.8 տոկոսով, այդ թվում՝ Համաշխարհային բանկի միջոցներով իրականացված շինարարության ծավալները, որոնք ավելացել են 22.8, եւ Ասիական զարգացման բանկի միջոցներով իրականացված շինարարական աշխատանքները, որոնց ծավալներն աճել են 36.1 տոկոսով։

Նկատենք, որ միջազգային վարկերով իրականացված շինարարության ծավալի ավելացումը հիմնականում պայմանավորված է ծրագրային միջոցներով, որոնք հատկացվել են անցյալ տարի կամ մի քանի տարի առաջ։ Դա կարող է լինել հյուսիս-հարավ ճանապարհի կամ ջրամբարների վերակառուցման ծրագրի շրջանակներում։

Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031