Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտի» ճակատագիրն այլևս սնանկության կառավարչի ձեռքում է. «168 ժամ»

Դեկտեմբեր 01,2016 12:38

«Նաիրիտ» գործարանը սնանկ է ճանաչվել։ Նոյեմբերի 28-ի երեկոյան Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Չիչոյանի, շտապել է հրապարակել սնանկացման վճիռը՝ բավարարելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հայցը և «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ից հօգուտ ՀԷՑ-ի բռնագանձելով 500 հազար ՀՀ դրամ՝ որպես դիմողի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար։ Այն պետք է մարվի պարտապանի միջոցներից։ Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան 15 օրվա ընթացքում։

Նախկինում «Նաիրիտը» կառավարման մասնակցած, էներգետիկայի և բնական պաշարների նախկին փոխնախարար, այժմ նախարարի խորհրդական Լևոն Շահվերդյանը «168 ժամի» հետ զրույցում նշեց, թե «Նաիրիտի» ճակատագիրն այլևս սնանկության կառավարչի ձեռքում է։

«Դատավճռի կայացնելուց հետո Շահվերդյանն ու մնացած անձինք էլ որևէ իրավասություն չունեն, բոլոր հարցերը՝ սնանկացման կառավարչին,- ասաց նա՝ հավելելով, որ նախարարության կողմից հայտարարված մրցույթը, ըստ օրենքի, այլևս ուժի մեջ չէ, բայց կառավարիչն իրավունք ունի շարունակել այն,- Մեկը մյուսը չի բացառում, բայց դա արդեն մեր դաշտը չի»։

Ուրեմն, ի՞նչը կարող է լինել այս ժամանակահատվածում «Նաիրիտի» սնանկության մասին որոշման պատճառը։ Հայտնի է, որ «EU-ASIA Business Finance Centre» միջազգային հոլդինգի ղեկավար Աշոտ Գրիգորյանը չի վայելում իշխանության բարեհաճությունը և վստահությունը։ Նա մշտապես խիստ քննադատում է նախագահ Սերժ Սարգսյանին ու կառավարությանը, հատկապես՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, որին էլ համարում է «Նաիրիտի» թալանի հիմնական մեղավորը։ Հնարավոր է՝ այս քայլով Հայաստանի իշխանությունը փորձում է մեկուսացնել Աշոտ Գրիգորյանին և նրան խաղից դուրս հանել։ Իսկ ռուսների հետ բանակցությունները շարունակելու համար միշտ էլ պատճառ կգտնեն։

Գործարանի սնանկացման ու ապագայի մասին պայծառ նոտաներով էր արտահայտվել ներկայիս տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը, ով ԶԼՄ-ներից մեկին ասել էր, թե «սնանկացումը նաև նախատեսում է առողջացման ծրագիր և սնանկ ճանաչելը գործարանի առողջացման ուղիներից մեկն է»:

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031