Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարությունը նոր «օբյեկտ» է ստեղծում՝ ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

Դեկտեմբեր 01,2016 12:18

Այսօր կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ կառավարությունը մտադիր է ստեղծել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որը լինելու է կառավարությանը կից, գործելու է հանրային-մասնավոր գործընկերության ձեւաչափով:

Այս կենտրոնը, ինչպես ասաց վարչապետը, կառավարության համար երկարաժամկետ ռազմավարության եւ տարբեր գերակա ուղղություններով երկարաժամկետ եւ կարճաժամկետ բարեփոխումների հայեցակարգերի եւ փաթեթների մշակումը՝ մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցության միջոցով:

Վարչապետն ասաց, որ այդ հարթակը մի քանի անգամ օգտագործել են, բազմաթիվ քննարկումներ են արել. «Կենտրոնը կհիմնադրվի եւ իր գործունեությունը կսկսի մինչեւ տարեվերջ: Միաժամանակ, տարիների ընթացքում տարբեր պետական մարմինների կողմից խորհրդատուների օգնությամբ, միջազգային կազմակերպությունների տեխնիկական աջակցությամբ կամ սեփական ուժերով մշակվել եւ կառավարության կողմից հավանության են արժանացել իրենց կառավարման ոլորտներին վերաբերող ռազմավարություններ եւ բարեփոխումների հայեցակարգեր: Այդ փաստաթղթերը ստացել են տարբեր անվանումներ՝ ռազմավարություն, զարգացման ծրագիր, հայեցակարգ, բարեփոխումների փաթեթ եւ այն: Իրավական տեսանկյունից գործող կարգավիճակ ունեցող ռազմավարությունների եւ բարեփոխումների հայեցակարգերի շարքում առկա են այնպիսիք, որոնց ուղղությամբ փաստացի աշխատանքներ այս պահին չեն իրականացվում, քանի որ դրանք կարող է չեն համապատասխանում ժամանակի հրամայականին կամ չեն համապատասխանում մեր ռեսուրսներին»:

Վարչապետը բոլոր նախարարություններին ու գերատեսչություններին հանձնարարեց մեկ շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել բոլոր նման ռազմավարություններն ու բարեփոխումների հայեցակարգերը՝ կենտրոնի կողմից դրանք ամփոփելու համար, ապա մի փոքր ավել ժամկետ էլ տվեց , որպեսզի ներկայացնեն այդ ռազմավարությունների եւ բարեփոխումների հայեցակարգերի իրագործման անհրաժեշտ ռեսուրսների առկայության վերաբերյալ տեղեկանք՝ համապատասխան հիմնավորումներով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031