Աշխարհահռչակ հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն էլ միացավ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դադարեցմանն ուղղված միջազգային առցանց ստորագրահավաքին։ Երգչուհին ստորագրելուց բացի իր ֆեյսբուքյան էջում թողել է նաև հետևյալ գրառումը․
«Չափազանց մտահոգված եմ մեր հայրենի բնության ապագա ճակատագրով…պահանջում եմ անհապաղ դադարեցնե՛լ Ամուլսարի շահագործումը!»։ Հասմիկ Պապյան
Հ․Գ․ Հայաստանում և արտերկրում ապրող այլ հանրահայտ գործիչներին կոչ ենք անում հետևել Հասմիկ Պապյանի օրինակին։ Բոլորը կարող են մասնակից դառնալ այս կարևոր գործընթացին՝ ստորագրելով և տարածելով Հայաստանի քաղցրահամ ջրերը վտանգի տակ դնող այս ծրագրի կանխման պահանջագիրը։ Մենք բոլորս պատասխանատու ենք մեր, ապագա սերունդների և բնության առջև։
Կարդացեք նաև
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն