Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյան. «Սկսում ենք ԾԻԳ-երի կրճատման 2-րդ փուլը»

Դեկտեմբեր 01,2016 12:02

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց՝ կառավարությունը շարունակում է ԾԻԳ-երի կրճատումն ու սկսում է 2-րդ փուլը:

Վարչապետի խոսքերով՝ ԾԻԳ-երի օպտիմալացման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքում մինչ օրս կառավարության որոշումներով լուծարվել են 5 ԾԻԳ-եր: Այժմ, ըստ վարչապետի, օտարերկրյա եւ միջազգային վարկային կազմակերպություններից ստացված վարկային միջոցներով ծրագրերն իրականացնում են 17 նմանատիպ կառույցներ. «Այնտեղ, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 11 հատ ԾԻԳ է, մի քանի խմբեր են, բաժիններ, ՓԲԸ-ներ եւ այլն: Առաջարկում ենք մեկնարկել ԾԻԳ-երի օպտիմալացման հաջորդ փուլը»:

Կարեն Կարապետյանը ԾԻԳ-երի քանակի եւ դրանց պահպանման ծախսերի կրճատման ուղղությամբ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին հանձնարարեց ներգրավելով ճյուղային պետական մարմինների պատասխանատուներին, բանակցել օտարերկրյա եւ միջազգային վարկատու կազմակերպությունների հետ:

Վարչապետն առաջարկեց քննարկել ու կիսով չափ նվազեցնել ԾԻԳ-երի քանակը, իսկ իսկ դրանց պահպանման ծախսերը՝ մեկ երրորդով. «Մենք նախնական հաշվարկել ենք՝ 11 ԾԻԳ-ից պետք է մնան հինգը: Բոլոր կողքի կառույցները, ստորաբաժանումները, բաժինները պետք է վերանան: ՓԲԸ-ներում այդ գործառույթն իրականացնող կառույցները նույնպես պետք է օպտիմալացվեն: Առաջարկում եմ երկու շաբաթվա ընթացքում ներկայացնել աշխատանքների իրականացման ժամանակացույցը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031