Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա կարծես թե միակ վիճահարույց հարցն այն է՝ 5 շրջան ենք հանձնում, թե 7. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 01,2016 11:59

Ամենաուշագրավն այն է, որ հայկական կողմից բացեիբաց, այն էլ որերորդ անգամ, խոսվում է տարածքները հանձնելու պատրաստակամության մասին, եւ զավեշտալի է հնչում, սակայն հիմա կարծես թե միակ վիճահարույց հարցն այն է՝ 5 շրջան ենք հանձնում, թե 7։ Այսինքն՝ չհանձնելու տարբերակն առհասարակ չի դիտարկվում, եւ սա բավականին նորմալ է ընդունվում։

Մինչդեռ Ադրբեջանում պաշտոնապես հայտարարում են, որ իրենց ամենամեծ հնարավոր զիջումը կարող է լինել Լեռնային Ղարաբաղին ինքնավար հանրապետության կարգավիճակի տրամադրումը Ադրբեջանի կազմում։ Եվ Ի. Ալիեւի այս հայտարարությունն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ողջունում է։

Հայկական կողմի անհասկանալի վարքագծում վերջին շրջանում միակ շեղումը օգոստոսի 16-ին ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի արած հայտարարությունն էր, թե քանի դեռ Բաքվում չեն հստակեցրել՝ ինչ փոխզիջման են պատրաստ, Հայաստանում փոխզիջումների մասին խոսելը պարտվողականություն է։

Կիսելեւին տված հարցազրույցում Ի. Ալիեւը հստակեցրեց փոխզիջման իրենց չափը, ի պատասխան՝ Ս. Սարգսյանը խոսեց 7 շրջան վերադարձնելու մասին։ Հիմա սա ինչ է, եթե ոչ պարտվողականություն։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Դիվանագիտական տարրական նորմերը չգիտեք,դրա համար ձեր մոտ այդպիսի հարցեր են առաջանում՝ՀՀ-ն ղարաբաղյան հակամարտության կողմ չէ,այլ ներկայացնում է այդ հակամարտության կողմ՝ԼՂՀ-ի շահերը միջազգային կառույցներում,որտեղ ԼՂՀ-ն ներկայացված չէ,հասկանալի պատճառներով:ՀՀ-ի նախագահը այլ կերպ չի կարող պատասխանել՝քանի ,որ մեր կողմից ճանաչվել են մեր հարևան երկրների տարածքային ամբողջականությունը՝ՍՍՀՄ փլուզվելուց հետո՝այսինքն երբ ԼՂՀ-ն այլևս Ադրբեջանի կազմում չէր դե ֆակտո:
    Չճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կնշանակեր դառնալ հակամարտող կողմ՝որը քառորդ դար Ադրբեջանը ձգտում է ներկայացնել մրջազգային տարբեր ատյաններում՝իբր ՀՀ-ն տարածքային ոտնձգություն է կատարում Ադրբեջանի նկատմամբ:
    Դե,իհարկե,ես այդքան միամիտ չեմ,որ կասկածեմ՝իբր դուք չգիտեք այս տարրական նորմերը,ուղղակի մեկ ավելորդ անգամ մարդկանց մոտ ապատեղեկատվություն տարածելով ցանկանում եք ասել որքան ,,վատն,,են մեր իշխանությունները:Այդքանի համար երևի լավ էլ վարձատրվում եք….

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031