Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստին դիմեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ խնդրեց ուշադրություն դարձնել բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողների բողոքի վրա:
Կարեն Կարապետյանն առաջարկեց հանդիպել ծնողների հետ. «Կխնդրեի գլխավոր դատախազին ուշադրություն դարձնել այս հարցին: Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները դիմել են ինձ՝ գրելով, որ վարչապետին հասցեագրված դիմումի լավագույն ընթացքը կհանդիսանա այն, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ընդունելություն կազմակերպվի: Նշված մոտեցումն արդարացված է այնքանով, որ ծնողների կողմից բարձրացված խնդիրները վերաբերում են կոնկրետ քրեական գործերին, որոնց մասով հսկողությունն իրականացնում է Գլխավոր դատախազությունը: Մենք այդ գրությունները կփոխանցենք, որտեղ նաեւ նշված են բոլոր այդ ծնողների կոնտակտները»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Իսկ NEWS.AM կայքում գրված է իբր վարչապետը կարգադրել է գլխավոր դատախազին լսել բողոքավորներին……:Լավ է,գոնե այստեղ ճիշտ եք ներկայացրել: