Հիմա «պարզապես դրսի օգնությանն ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունը» այլեւս անցյալի գիրկը ուղարկելու մասին։ Մեր պետական պարտքը այս տարվա 10 ամիսներին աճել է 530 միլիոն դոլարով կամ ավելի քան 10 տոկոսով եւ կազմել 5.606 միլիարդ դոլար։ Դրա մեջ արտաքին պարտքը 4.543 միլիոն դոլար է եւ մեկ անցած տասն ամիսներին աճել է 230 միլիոն դոլարով։
Իհարկե, արտաքին պարտքի աճը ավելի դանդաղ է, բայց կառավարությունը վերջին շրջանում թեւերը քշտած մեծացնում է ներքին պարտքը, որը աճել է 40 տոկոսով եւ կազմել ավելի քան 1 միլիարդ դոլար։ Գուցե սա նկատի ունի Սերժ Սարգսյանը, ասելով թե այլեւս անցյալ է դրսի օգնությանը կամ վարկային միջոցներին ապավինելը։ Փաստորեն մենք պատրաստվում ենք այսուհետ ապավինել «ներսի օգնությանը», այսինքն` դրամով ենք վերցնելու վարկերը, ու հետո, ասենք դրամը արժեզրկելով՝ «ներքին վարկատուներին» քցենք։ Եթե Սերժ Սարգսյանը սա «ապավինելու» ավելի լավ տարբերակ է համարում, ապա թող այդպես լինի։
ՀՀԿ համագումարում այդ կուսակցության առաջնորդը խոսելով տնտեսության մասին, հայտարարեց, թե «գալիք տարիների փոփոխությունները լինելու են բեկումնային»։ Բերված ցուցանիշներից պարզ է դառնում, որ իրոք կա նման հեռանկար՝ բեկում կարող է լինել, բայց՝ դեպի ավելի վատը։ Ու նման հեռանկարը պայմանավորված է ոչ թե այս պահին արձանագրվող ցուցանիշներով, այլ նրանով, թե ինչ է տեղի ունենում մեր տնտեսության մեջ, որը գալիք տարիներին կարող է բեկում ապահովել լավ, կամ վատ իմաստով։ Որպեսզի հետագայում դրական իմաստով բեկում լինի, մեր տնտեսության մեջ ներդրումները պետք է աճեն արդեն այսօր։ Առաջին 9 ամիսների տվյալներով նման միտում չի արձանագրվել։ Նշված ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների ծավալը (զուտ ներհոսքը) կազմել է 27 միլիարդ դրամ, ինչը մոտ 70 միլիարդ դրամով պակաս է անցած տարվա նույն ցուցանիշից։ Այսինքն` այդ ցուցանիշը նվազել է մոտ 2.6 անգամ։ Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը նվազել է մոտ 2 անգամ։ Մի խոսքով, առաջիկա «բեկումնային» տարիների շունչը արդեն զգացվում է։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում