ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հոդածում ասվում է․
«Ճանապարհին, որով վանք ես գնում Ստեփանակերտից, մի լքված տանկ կա։ Այստեղ նույնիսկ պատերազմն ասես մի ակնթարթ լռում է։
Դադիվանքը ապշեցնում է կուսական բնության կատարյալ լռության մեջ իր ընկղմվածությամբ։ Եկեղեցու պատմությունը սկիզբ է առնում քրիստոնեության առաջին դարերից։ Եկեղեցին Լեռնային Ղարաբաղում է։ Պատերազմն այստեղ մնում է «սառած»՝ ասես մի անեծքով, որը արդեն քառորդ դարից երկար է տեւում։
Դեպի Դադիվանք ճանապարհը դժվարանցանելի է ու երկարատեւ։ Երկու ժամում, որ ես այստեղ անցկացրեցի, ես միայն տասնյակ այցելուների նկատեցի։ Եվ նրանց մեջ ես ճանաչեցի մի հայ եպիսկոպոսի՝ Սպահանից, որտեղ ես մի տարի ապրել եմ ու դասավանդել համալսարանում։ Ասես երեկ լիներ, որ նա մոտեցավ ինձ ու խիստ ձայնով դիտողություն արեց, որ ես եկեղեցում ոտքս ոտքիս գցած եմ նստել։ Պատկառելի, խստապահանջ, հնչեղ բարիտոնով․․․
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում