Լրահոս
Օրվա լրահոսը

Նախահաշիվ՝ Բարեկամություն-Աջափնյակ մետրոյի նոր կայարանի ստեղծման համար. «Հրապարակ»

Դեկտեմբեր 01,2016 10:53

Արդեն հայտնի է, որ Երեւանի քաղաքապետարանը մտադիր է ամբողջովին վերափոխել մայրաքաղաքի տրանսպորտային ցանցը։ Դրա համար հայտարարվել է մրցույթ, նախանշվել է ներդրումների չափը, եւ նախնական հայտնի է նոր ծրագրի կոնցեպցիան։

Մեկ բառով ասած՝ Երեւանի տրանսպորտն այսուհետ կառավարվելու է մեկ օպերատորի կողմից։ Լինելու է մեկ միասնական տոմս, ինչպես եվրոպական շատ քաղաքներում է, եւ հնարավոր է՝ ուղեվարձը կախված լինի կանգառների քանակից։ Այս հարցում արդեն իսկ մտահոգություն է բարձրացվել, որ սրանով քաղաքապետարանը գնում է տրանսպորտի ուղեվարձի թանկացման։

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս թեմայով ասաց, որ այս պահին դեռ խորհրդատուներն իրենց աշխատանքն են կատարում։ Ավարտելուց հետո ամբողջությամբ լրացուցիչ կտեղեկացնեն։ «Այն տպավորությունը, որ ստեղծված է, որ սակագին է բարձրանալու, նման բան չկա»,-շտապեց բարձրացված մտահոգությունները փարատել Տարոն Մարգարյանը։

Հետո մանրամասնեց ծրագրի էությունը. «Մեր պատկերացմամբ՝ հետեւյալն է, որ պետք է լինի մեկ օպերատոր եւ միասնական տոմս, նաեւ միջին եւ մեծ տարողությամբ ավտոբուսներ»։

– Ե՞րբ պատրաստ կլինի նոր ցանցը։

– Ինձ թվում է՝ մինչեւ մյուս տարվա կես մենք ամբողջությամբ ցանցը կունենանք։

– Մետրոյի ցանցի հետ կապված ընդլայնում, զարգացում սպասվո՞ւմ է, քանզի երկար տարիներ է՝ խոսվում է նոր կայարանի բացման մասին, բայց դեռ նորություն չկա։

– Ինձ համար՝ որպես քաղաքապետ, դա շատ ցանկալի է, եւ մենք դեռ երկու տարի առաջ հայտարարեցինք, նախապատրաստում ենք նախագծեր, նախահաշիվներ Բարեկամություն-Աջափնյակ վարչական շրջան մետրոյի նոր կայարանի

ստեղծման համար։ Աշխատանքներն արդեն ավարտական փուլին են մոտենում։ Դուք գիտեք, շատ մեծ ծախսերի մասին է խոսքը։ Արդյոք մենք պատրաստ ենք դրա տակ մտնելու եւ նման վարկեր վերցնելու։ Հետագայում, ինձ թվում է, տնտեսական աճ եթե ունենանք, արդեն նոր կանդրադառնանք այդ հարցին։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031