Ծխախոտն առաջին հերթին ոչ թե թոքերն է ախտահարում, այլ լյարդը
Հայտնի է, որ երեխան սովորաբար օրինակ է վերցնում ծնողներից եւ ինչքան էլ նրան ընտանիքում ասեն, որ չի կարելի այս կամ այն արարքը անել եւ վատ օրինակ դառնան՝ երեխան կվերցնի հենց այն, ինչ մեծերը հմտորեն անում են: Բնաբույժ Լիանա Իսրայելյանն ,Առավոտիե հետ զրույցում ասաց, որ ծխել-չծխելու հարցում էլ երեխան առաջինը կողմնորոշվում է իր ընտանիքում. ,Եթե նրա ընտանիքում ծխողներ չկան, սովորաբար նա չի դառնում ծխող, եթե, իհարկե, չի սիրում ընդօրինակել ընկերներին: Ամեն ինչը չէ, որ պետք է ընդօրինակել, երեխաներ կան, որ շատ կայուն են: Երբ մանկությունից երեխաները սովորում են առողջ սննդի, առողջ ապրելակերպի՝ օրգանիզմի համար տհաճ կլինի նիկոտինըե:
Այն հարցին, որ շատերը արդարացնում են իրենց ծխելը՝ որոշակի առողջական խնդիրներից ելնելով, բժշկուհին նշեց, որ կայուն բնավորությամբ մարդը, եթե թողնի՝ կթողնի ծխելը. «Չի կարող ավելի վատ վիճակ լինել նրա օրգանիզմում, քան արդեն կա: Նման է եղունգները կրծող երեխաների, շատերի մոտ ուղղակի սովորություն է դարձել, ընդ որում՝ վատ սովորություն»:
Կան մարդիկ, որ կամ չեն ցանկանում, կամ էլ իսկապես չեն կարողանում թողնել ծխելը, այդպիսի մարդիկ, ըստ մասնագետի, պետք է լրջորեն գիտակցեն, որ այն խորացնում է մի շարք հիվանդություններ. «Ծխախոտն առաջին հերթին ոչ թե թոքերն է ախտահարում, այլ լյարդը, քանի որ այն առաջացնում է սպազմ եւ բոլոր ծորանները ենթարկվում են սպազմի, նեղանում են եւ տեղի է ունենում թերի աշխատանք»:
Բնաբույժի խոսքերով՝ ծխող մարդը կարող է բազմատեսակ հիվանդություններ ունենալ՝ սկսած ստամոքսի խնդիրներից, վերջացրած անոթների էնդարետով՝ զարկերակների բավականին ծանր հիվանդություն է, որի ժամանակ անոթները կորցնում են իրենց առաձգականությունը:
Սա, ըստ Լիանա Իսրայելյանի, առաջանում է հատկապես տարիներով ծխող մարդկանց մոտ. «Մինչեւ անգամ վերջույթները ենթարկվում են ամպուտացիայի՝ հատման: Երկար տարիներ ծխողների մոտ առաջանում է թոքերի սիլիկոզ, այսինքն՝ թոքերը դառնում են այրված ռեզինե խողովակների պես՝ դառնում են փխրուն, փշրվող, շնչում-արտաշնչումի ժամանակ տեղի չի ունենում անոթների նեղացում, լայնացում»:
Հայտնի է, որ երկար տարիներ ծխողների մոտ հիմնականում վտանգ կա թոքերի քաղցկեղի առաջացման, հետո նոր մյուս օրգանների, այսինքն, եթե այդ մարդու մոտ կա ինչ-որ հիվանդ օրգան, ապա, ըստ բժշկուհու, առաջինը կախտահարվի այդ օրգանը: Առանձնացնելու համար, բժշկուհին նշեց այն հինգ օրգանները, որ առաջինն են վնասվում ծխախոտից՝ թոքերը, լյարդը, երիկամները, արգանդը, գլխուղեղը. «Նիկոտինը շրջում է ամբողջ արյան մեջ եւ ժողովրդի խոսքի համաձայն՝ ,որտեղ բարակ է, այնտեղից է կտրումե, եթե, օրինակ, մի կին ունի արգանդի պատի բորբոքում՝ էնդոմետիրտ, պարզ է, որ նրա մոտ կառաջանա արգանդի քաղցկեղ»:
Ժողովրդի մեջ նաեւ ընդունված է ասել, որ մարդ կա, որը ,հարյուրե տարի ծխում է, բայց ոչ մի խնդիր չունի, սա, ըստ Լիանա Իսրայելյանի, գալիս է իր օրգանիզմի դիմադրողականության մակարդակից. «Հիվանդ օրգան չունի եւ դրա հետ մեկտեղ նրա բոլոր օրգաններն ունեն հնարավորություն նիկոտինը ֆիլտրելու: Եթե այդ մարդը սովորություն ունի 2-3 լիտր ջուր խմելու, կամ թարմ բնական հյութ, դետոքսիկացիա է կատարվում, օրգանիզմից դուրս է գալիս ոչ միայն նիկոտինը, այլեւ թունավոր այլ նյութեր, բայց եթե մարդ հեղուկ չի խմում, օրական մեծ քանակով սուրճ է խմում, դրա հետ էլ ծխում է եւ նորմալ էլ չի սնվում, պարզ չէ՞, որ օրգանիզմը չի կարող մաքրվել այդ թունավոր նյութերից»:
Շատ ծխողների մոտ սովորություն է, որ հաց ուտելուց անմիջապես հետո անպայման ծխեն, որը, ըստ մասնագետի, անհամատեղելի է. «Չի կարելի այն առումով, որ հացից հետո պետք է կատարվի մարսողություն: Տեղի է ունենում ֆիլտրների սպազմ: Առաջինն այդ ժամանակ ազդում է ենթաստամոքսային գեղձի վրա, քանի որ այն շատ նուրբ օրգան է եւ տեղի է ունենում ֆերմենտների ոչ բավարար աշխատանք»:
Բժշկուհու խոսքերով՝ առաջին նախապայմանը ծխախոտից հրաժարվելու՝ առողջ ապրելակերպն է. ,Եթե մարդ ժամանակին քնի, ժամանակին արթնանա, նախաճաշ, ճաշ, ընթրիքը պահպանի եւ որքան հնարավոր է՝ ընդունի բնական մթերքներ, ջուր, ինքնըստինքյան օրգանիզմում կկատարվի դետոքսիկացիա եւ մարդը ինքնըստինքյան կհրաժարվի բոլոր վատ սովորույթներից»:
Լիանա Իսրայելյանը ծխողներին առաջարկում է օրգանիզմը մաքրող թեյ, որը կոչվում է «Մենաստանի թեյե: Այս թեյը, ըստ նրա, կարող են նաեւ չծխողները խմել՝ օրգանիզմը թունավոր նյութերից մաքրելու համար: Այս թեյի համար անհրաժեշտ է մասուր, կղմուխի` դեվյասիլի արմատներ, սրոհունդ՝ զվերոբոյ, սուսամբար՝ դուշիցա, եւ կամ կանաչ, կամ սեւ թեյ: Օրվա չափաբաժնի համար վերցնել երկու լիտրանոց ապակե տարա, երկու ճաշի գդալ ամեն մեկից լցնել, թրմել քսան րոպե եւ քամել՝ ամբողջ օրվա ընթացքում խմել: 20 օր խմել, դադար տալ 10 օր, նորից կրկնել՝ մինչեւ օրգանիզմը ամբողջությամբ մաքրվի, բայց երկար տարիներ ծխողները պետք է բժշկի հետ խորհրդակցեն, քանի որ ամեն մի մարդ մի հիվանդություն ունի, որը զուգահեռաբար պետք է բուժվի:
Նրանք, որոնք իսկապես ուզում են ծխելը թողնել, բժշկուհին նշեց, որ պարբերաբար պետք է խմեն հանգստացնող՝ առյուծագիի, մելիսայի, ալոճի թեյեր եւ լյարդը պահպանելու համար օգտագործեն վիտամին C-ով հարուստ սնունդ՝ մասուր, կիվի, սեւ հաղարջ, ինչպես նաեւ խորհուրդ տվեց երբեմն ուրցով վաննաներ ընդունել, արոմաթերապիա անել նարնջի կամ էվկալիպտի յուղով, որոնք կանոնավորում են շնչառությունը:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
01.12..2016