Ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» 4:1 հաշվով ջախջախելով «Վեսթ Հեմին»՝ մտավ կիսաեզրափակիչ, որտեղ վիճակահանությամբ 2017 թվականի հունվարի 9-ին եւ 23-ին հանդիպելու է «Հալլ Սիթիի» հետ:
Հայաստանի ազգային հավաքականի ավագը երեկ խաղադաշտ մտավ ՄՅՈՒ-ի մեկնարկային կազմում ու, չնայած գոլի հեղինակ չդարձավ, բայց երկու գոլային փոխանցում կատարեց՝ ապահովելով իր թիմի վերջնական հաղթանակը: Ակումբի երկրպագուները կրկին արժանիորեն են գնահատել Հենոյի վարպետությունը՝ քվեարկությամբ երկրորդ անգամ նրան ճանաչելով լավագույնը ՄՅՈՒ-ում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ