Լրահոս
Օրվա լրահոսը

Պետբյուջեից 41 միլիոն դրամի վարկ՝ «Նաիրիտ 2»-ին

Նոյեմբեր 30,2016 22:45

Հայաստանի կառավարությունը մտադիր է բյուջետային վարկ տրամադրել «Նաիրիտ 2» ՓԲԸ-ին: Այս մասին տեղեկանում ենք կառավարության դեկտեմբերի 1-ի նիստի օրակարգից:

Ըստ որոշման նախագծի, «Նաիրիտ-2»-ին կտրամադրվի 41 միլիոն դրամ բյուջետային վարկ՝ «Նաիրիտ Գործարան»-ի աշխատակիցների 2016-ի հուլիս ամսվա աշխատավարձերի եւ դրան հավա­սարեցված վճարումների, օգոստոսի 1-ի դրությամբ կատարված վերջնահաշվարկների գծով պարտավորու­թյունների վճարման համար:

Վարկը տրամադրվում է Հայաստանի այս տարվա պե­տական բյուջեի հաշվին՝ մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 10-ը մարման ժամկետով, տարեկան 1.0% տոկոսադրույքով՝ առանց պարտավորության կատարման ապահովման միջոցի:

Բացի այս, ֆինանսների նախարարին հանձնարարվում է՝ «Ապահովել հսկո­ղու­թ­յուն՝ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի կողմից բյու­ջե­տա­յին վարկի մարման համար` սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետում, բայց ոչ ավելի ուշ, քան «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի սնանկության վարույթով օրենքով սահմանված հերթով սույն որոշման 1-ին կետում նշված աշխատավարձերի եւ դրան հավասարեցված աշխատավարձերի, վերջնահաշվարկների գծով պահանջների իրավունքների գումարները ստանալուց հետո 10-օրվա ընթացքում»:

Այս որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նշենք, որ  «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն նոյեմբերի 28-ին դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել՝ ՀԷՑ-ի հայցադիմումի պահանջով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930