Հռոմի Ֆրանցիսկոս 1-ին պապն օրերս Վատիկանում հանդիպել է ամերիկացի հայտնի կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Մարտին Սկորսեզեի հետ` նրա «Լռություն» պատմական դրամայի ցուցադրությունից հետո: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը` հղում անելով Վատիկանի մամուլի ծառայության վրա:
Ֆիլմը պատմում է 17-րդ դարում Ճապոնիայում քրիստոնեություն քարոզող հոգեւորականների դեմ իրականացված բռնությունների եւ հալածանքների մասին:
Հռոմի պապը Սկորսեզեին ասել է, որ կարդացել է ճապոնացի կաթոլիկ գրող Սյուսակո Էնդոյի համանուն վեպը, որի հիման վրա էլ նկարահանվել է կինոնկարը: Նաեւ հայտնել է, որ իր երիտասարդության տարիներին ցանկություն է ունեցել իբրեւ միսիոներ մեկնել Ճապոնիա, սակայն ինչ-ինչ պատճառներով չի կարողացել իրականացնել մտադրությունը: Սկորսեզեի ֆիլմի առաջին ցուցադրությանը ներկա է եղել 300 կաթոլիկ հոգեւորական:
Օսկարակիր ռեժիսորը, որ մեծացել է կաթոլիկական ընտանիքում, չի թաքցրել, որ ժամանակին ցանկացել է հոգեւորական դառնալ:
Իմիջիայլոց, 1988-ին նրա «Քրիստոսի վերջին փորձությունը» ֆիլմը , որ նկարահանվել էր հույն գրող Նիկոս Կազանդզակիսի վեպի հիման վրա, սվիններով էր ընդունվել քրիսոնեական որոշ շրջանակներում:
Թարգմանեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ