Քիչ հետո Մագնուս Կարլսենն ու Սերգեյ Կարյակինը կնստեն խաղատախտակի առջեւ՝ վերջնական պատասխան տալու, թե ով է շախմատի աշխարհի թագակիրը: Սակայն մասնագետները դեռ վերլուծում են դասական շախմատի վերջին տուրի ընթացքը, որը նորվեգացու նախաձեռնությամբ տեւեց ընդամենը 35 րոպե ու ավարտվեց ոչ-ոքի: Մի մասը Կարլսենի այդ ռազմավարությունը համարում է խելամիտ, մյուսը արդեն կասկածում, թե չեմպիոնն սկսել է վախենալ «իր ստվերից»:
Իսկապես: Չօգտվել սպիտակ խաղաքարերի առավելությունից, չփորձել հաղթել՝ վերջնական ելքը թայ բրեքի հույսին թողնելով, Կարլսենի կողմից մեծ սխալ էր, քանի որ այնտեղ վճռորոշ դերակատարություն կարող է ունենալ նորին մեծություն պատահականությունը: Դժվար է պատկերացնել, թե ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում Գերմանիայի հավաքականը չեմպիոնության հարցը թողներ հետխաղյա 11 մետրանոց հարվածներին՝ խիստ կասկածի տակ դնելով չեմպիոնի կոչումը նվաճելու իր հավանականությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ruches.ru-ի